Թող իրենք վարչապետ լինեին, իրենց ներկայացնեի. Նազիկ Ավդալյան
Դեկտեմբերի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել էր ծանրամարտի Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանին։
Հանդիպումից հետո մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է նրան դառնալ պատգամավորի թեկնածու՝ ներառելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2026 թվականի խորհրդարանական նախընտրական ցուցակում:
24News-ի հետ զրույցում Նազիկ Ավդալյանը հերքել է, որ վարչապետից նման առաջարկ է ստացել և հայտնել է, որ չի պատրաստվում քաղաքականությամբ զբաղվել։
«Ոչ մի բիզնես կոմպոնենտ չկա։ Ես բիզնես անելու փոխարեն իմ ամբողջ կյանքն ու էներգիան դնելու եմ Հայաստանում սպորտի զարգացման նեջ։ Սա նաև կա պետական ռազմավարության մեջ։ Ովքեր նեղվում են, որ ծրագիրը ներկայացրել եմ Նիկոլ Փաշինյանին, թող իրենք լինեին վարչապետ, իրենց ներկայացնեի», - ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի որոշ հատվածներում ձյուն է տեղում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հի...
Չեչենուհի Այշատ Բայմուրադովան կարող է հուղարկավորվել Հայաստանում. մանրամասներ
Չեչենուհի Այշատ Բայմուրադովան կարող է հուղարկավորվել Հայաստանում, քանի որ նրա հարազատները չեն արձագանքում նրա մարմինը Ռո...
Երեխայի ծննդյան միանվագ նպաստը բոլորի դեպքում կսահմանվի 500 հազար դրամ․ նախաձեռնությունն ընդունվել է առաջին ընթերցմամբ
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է առաջարկում «Պետական նպաստների մասին» ու «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներ...
Գյումրիում ծնողներին սպանած Նարեկը տարիներ առաջ փորձել էր հրկիզելով սպանել նրանց. NEWS
NEWS.am-ի տեղեկություններով, Գյումրիում այսօր հորը և մորը սպանած 37-ամյա տղամարդը 2017 թվականին ծնողներին փորձել էր սպան...