«Կրկին անգամ ուժեղացնում եք Զվարթնոց» օդանավակայանը». Էդմոն Մարուքյանը կոչով դիմել է Կառավարությանը
Ժամանակին, երբ իմ կողմից բարձրաձայնվում էր Գյումրու «Շիրակ» օդանավակայանից ուղղություններ ավելացնելու անհրաժեշտության հարցը, այն բնականաբար բովանդակային քննարկման առարկա չդարձավ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Այս անգամ որոշեցի ինքս օգտվել Գյումրու օդանավակայանից՝ հասկանալու համար, թե ինչ պայմաններ է այն առաջարկում ուղեւորներին, եւ պետք է ասեմ, որ օդանավակայանն ունի զարգանալու մեծ ներուժ։
Պետք է նաեւ խորին շնորհակալությունս հայտնեմ տեղի սահմանապահ ծառայության, սպասասրահի եւ մաքսայինի աշխատակիցներին՝ մեծ պատասխանատվությամբ, ջերմությամբ ու պատրաստակամությամբ պատմելու համար, թե ինչպես կարող է իրենց օդանավակայանը զարգանալ եւ ինչպես են նրանք դրան սպասում ու պատկերացնում։
Մինչդեռ, ըստ այժմ ստացվող տեղեկությունների՝ իռլանդական «RyanAir» ընկերությունը մտնում է հայկական շուկա, սակայն պայմանագիր է կնքում ոչ թե «Շիրակ», այլ Զվարթնոց օդանավակայանի հետ, ինչը կրկին անգամ ուժեղացնում է Զվարթնոցի եւ հետեւաբար թուլացնում Գյումրու օդանավակայանի դիրքերը։
Այսպիսով, կոչս է կառավարությանը՝ հնարավորինս ամրապնդել Գյումրու օդանավակայանի պոտենցիալը, բարելավել սպասասրահի պայմաններն ու ամենակարեւորը վերջապես ջանք գործադրել ավելացնել նոր ուղղություններ «Շիրակ» օդանավակայանից՝ ամրապնդելու համար նրա դիրքերը եւ մրցակցային հնարավորությունները շուկայում։
Առանձնակի շնորհակալություն օդանավակայանի աշխատակից Հակոբին` օդանավակայանի մասին մանրամասն տեղեկություններ հաղորդելու համար»:
Նմանատիպ հոդվածներ
«Սթափվելու ժամանակն է: Արթնացիր, հայ մարդ»: ՀՀԿ-ի նոր նախագիծը
Աժ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Արթնացիր, հայ մարդԱյսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակու...
ՔՊ բարձրաստիճան պաշտոնյաները Փաշինյանի գլխավորությամբ հավաքվում են Ծաղկաձորում
ArmDaily.am-ի տեղեկություններով այսօր առավոտյան ՔՊ-ի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ գնացել են Ծաղկաձոր, որտեղ,...
Գնի՛ր հայկականը, կրիր հայկականը․ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը՝ հայկական արտադրության վերնաշապիկներով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ լուսանկար է հրապարակել և կից գրել․«Կրում ենք...
Եթե մեր գործողությունները չբավարարեն ընտրողներին, կարող են նախաձեռնել անվստահության հանրաքվե. Հ․Աղազարյանը՝ Ամուլսարի մասին
«Իմ քայլ»-ում գերակշռում է տեսակետ առ այն, որ այս պահին հնարավորություն չունեն կասեցնելու Ամուլսարի հանքի շահագործման գո...