«Աջակցիր նախագահ Թրամփին, նվիրաբերիր 25 դոլար». Թրամփի կուսակցությունը Գրենլանդիան ԱՄՆ-ի կազմում պատկերող շապիկներ է թողարկել
ԱՄՆ Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեն, որը զբաղվում է Հանրապետական կուսակցության համար դրամահավաքով, իր կայքում շապիկի լուսանկար է տեղադրել: Լուսանկարում պատկերված է Միացյալ Նահանգների քարտեզը, որին կցված է նաև Գրենլանդիա կղզին:
«Աջակցի՛ր նախագահ Թրամփին նրա՝ Ամերիկայի բարգավաճմանն ուղղված ջանքերում: Նվիրաբերիր 25 դոլար, և մենք քեզ սահմանափակ քանակությամբ հավաքածուից մեկ շապիկ կուղարկենք»,- ասված է հայտարարության մեջ:
Օգոստոսի 16-ին հայտնի էր դարձել, որ Դոնալդ Թրամփը դիտարկում է Գրենլանդիան գնելու հնարավորությունը: Այս գաղափարը նա քննարկել է խորհրդականների հետ, որոնք նման ծրագիրը «տնտեսապես նպատակահարմար» են համարել:
Դանիայի կառավարությունը, որի կազմի մեջ է մտնում Գրենլանդիան, իր հերթին զարմացել էր ԱՄՆ նախագահի նման մտադրությունից: Կղզին վաճառելու մերժում ստանալուց հետո Թրամփը հետաձգել էր Դանիա ծրագրվող իր այցը, ինչին ի պատասխան Կոպենհագենը հայտարարել է, որ նա կարող է «ընդհանրապես չգալ»:
Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը, մեկնաբանելով կղզին ԱՄՆ-ին վաճառելու առաջարկը, ասել էր. «Գրենլանդիան Դանիայինը չէ։ Գրենլանդիան Գրենլանդիայինն է: Ես իսկապես հույս ունեմ, որ այս ամենն անմիտ կատակ է»:
Նմանատիպ հոդվածներ
Ամուլսարի հարցով երկու քարի արանքում հայտնված իշխանությունները պետք է հրաժարական տան. Հայրիկյան
Ամուլսարի հանքավայրի շահագործման հարցով երկու քարի արանքում հայտնված իշխանությունները պետք է հրաժարական տան։ Այս մասին ա...
Պատգամավոր Հայկ Սարգսյանից 2 լավ լուր
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ զուգահեռաբար «երկու լա...
Փաշինյանը ջերմուկցի ակտիվիստներից մի քանիսին հրավիրեց սրճարան՝ քննարկելու ստեղծված իրավիճակը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով՝ ջերմուկցի ակտիվիստներից մի քանիսը գնացին նրա հետ առանձնազրույցի: Նրանք քայլերն ու...
ՔՊ բարձրաստիճան պաշտոնյաները Փաշինյանի գլխավորությամբ հավաքվում են Ծաղկաձորում
ArmDaily.am-ի տեղեկություններով այսօր առավոտյան ՔՊ-ի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ գնացել են Ծաղկաձոր, որտեղ,...