Պատգամավոր Հայկ Սարգսյանից 2 լավ լուր
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ զուգահեռաբար «երկու լավ լուր» հայտնելով:
«Երկու լավ լուր՝
1. Շուտով կկառուցվի և շահագործման կհանձնվի տարածաշրջանում միակ, նմանը չունեցող նոր գործարան, որտեղ կարտադրվի օրթոպեդիկ նշանակության պարագաներ` անհատական օրթեզներ, ներդիրներ և հատուկ նշանակության կոշիկներ: Նախաձեռնությունը ամերիկահայ գործարար Համբարձում Կումուրյանինն է: Ներդրումների ծավալը կկազմի մոտ 1.5 մլն ԱՄՆ դոլար և կստեղծվի շուրջ 50 նոր աշխատատեղ:
2. Համբարձում Կումուրյանի նախաձեռնությամբ՝ Երևանում, ավելի քան 6 տարի, գործում է «Կումուրյան պոդիատրիկ կլինիկան», որտեղ էլ պրն Կումուրյանի առաջարկով մենք կկազմակերպենք Գեղարքունիքի մարզի անապահով ընտանիքների երեխաների ոտնաթաթի անվճար զննություն, ապա անհրաժեշտության դեպքում՝ յուրաքանչյուր երեխայի ոտնաթաթի խնդրին համապատասխան, կպատրաստվեն անհատական օրթոպեդիկ ներդիրներ»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
«Իմ քայլը»-ի պատգամավորների հակասությունները տեղափոխվել են Facebook. բանավիճում են Բաբկեն Թունյանն ու Լենա Նազարյանը
«Իմ քայլը» խմբակցության ներսում Ամուլսարի թեմայի շուրջ առաջացած հակասությունները տեղափոխվել են համացանց: ԱԺ տնտեսական հա...
Ամուլսարի հարցով երկու քարի արանքում հայտնված իշխանությունները պետք է հրաժարական տան. Հայրիկյան
Ամուլսարի հանքավայրի շահագործման հարցով երկու քարի արանքում հայտնված իշխանությունները պետք է հրաժարական տան։ Այս մասին ա...
Մինչև տարեվերջ արտաքին պարտքը կաճի. Ատոմ Ջանջուղազյան
Պետական պարտքի դինամիկան մեզ թույլ է տալիս եզրակացնել, որ ռիսկերը կառավարելի են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցո...
Հարավային Օսիան ժամանակավորապես փակում Է Վրաստանի հետ սահմանը
Հարավային Օսիան Վրաստանի հետ սահմանը ժամանակավորապես կփակի Ռուսաստանի կողմից երկրի անկախության ճանաչման տարեդարձի տոնակա...