Սոնա Աղեկյանը ոստիկանություն դիմում է ներկայացրել՝ պահանջելով ներկայացնել իրեն բերման ենթարկելու իրավական հիմքերը
Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը Ոստիկանության Երևան քաղաքի Շենգավիթի բաժնում դիմում է գրել՝ պահանջելով տրամադրել օրինական հիմքերը, թե օգոստոսի 13-ի գիշերն իրեն իրավական ի՞նչ հիմքով են բերման ենթարկել։ Այս մասին նա տեղեկացրեց ֆեյսբուքյանն իր ուղիղ եթերի ժամանակ։
«Ոստիկանությունը կփորձի գրավոր տրամադրել գործի նյութերը։ Երբ գործի նյութերը լինեն ինձ մոտ, բնականաբար, կհրապարակեմ, որովհետև այդ օրը մեր կողմից որևէ ապօրինի գործողություն չի իրականացվել: Այդ օրը մենք միայն մեր խաղաղ ցույցն ու ակցիա անելու սահմանադրական իրավունքն ենք իրացրել»,- ասաց նա։
Աղեկյանի խոսքով՝ ոստիկանությունից ասել են, որ գործը դեռևս քննության փուլում է, սակայն հնգօրյա ժամկետում կներկայացնեն գրավոր փաստաթղթերը, թե ինչ օրինական պահանջ է ներկայացվել ոստիկանության կողմից, որին իրենք չեն ենթարկվել։
«Պնդում եմ՝ օրինական կամ ապօրինի պահանջ չի հնչել: Որևէ պահանջ չի հնչել, որին մենք ենթարկվեինք կամ չենթարկվեինք։ Մեր պայքարով պետք է հասնենք նրան, որ որևէ մեկը կամայականորեն հնարավորություն չունենա իր պաշտոնական դիրքը չարարշահել և մեր քաղաքացիների իրավունքները ոտնահարել։ Եղեք համարձակ և սիրեք մեր Երևանը»,- եզրափակեց Սոնա Աղեկյանը։
Նմանատիպ հոդվածներ
Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին
Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին՝ Արման Մադաթյանը, 34 տարեկան հասակում: Նա...
ԱԱԾ-ն արձագանքել է ֆեյսբուքյան օգտատիրոջ գրառմանը
Ազգային անվտանգության ծառայության ֆեյսբուքյան էջը արձագանքել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառմանը:«Սույն թվականի օգոս...
Շամշյանին էլ Բաքվից շնորհակալություն կհայտնեն զինծառայողների անձնական տեղեկատվության համար․ Արծրուն Հովհաննիսյան
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամ...
«Փաշինյանն ուրախանում է Աշոտիկով, ես էլ ուզում էի ուրախանայի իմ Արթուրով». զոհված զինծառայողի մայր
Կառավարության դիմաց բողոքի ակցիա են անցկացնում բանակում՝ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները։ Մայրերը նշու...