Շենքի գորգերն էլ են երբեմն մաքրվում. ֆինանսների նախարարը՝ 5 մլն դրամով ԱԺ գորգերը լվանալու մասին
Շենքի գորգերն էլ են երբեմն մաքրվում, իսկ թե ինչպես են կազմակերպվում, դրան ես չեմ մասնակցում: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով Վարդավառի տոնին ԱԺ-ի կողմից գորգերի լվացման համար հատկացված 5 մլն դրամ ծախսին:
Ըստ Ջանջուղազյանի, այդ մաքրումը՝ որպես առանձին ծախս, նախատեսված չէ:
Թե նախարարի գնահատականը որն է նման ծախսին, Ջանջուղազյանը նշեց, կդժվարանա գնահատական տալ: «Ծախսերը կատարվում են նախատեսվածի շրջանակում: Ես՝ որպես նախարարության ներկայացուցիչ, կարծում եմ, որ մեր նպատակը պետք է լինի, որ այդ ծախսերը իրականացվեն՝ բոլոր կանոնները պահպանելով: Եթե պահպանվել են, ուրեմն ամեն ինչ նորմալ է»,-ասաց նա և նշեց, որ նպատակահարմարության հարցը պետք է ուղղել այդ ծախսը նախատեսողին:
Հարցին, թե փոքր ծախս է, դրա համա՞ր նշանակություն չեն տալիս, նախարարը նշեց. «1 տրիլիոն 680 մլրդ դրամի մեջ 5 մլն-ը մանր ծախս է, բայց մեծ ու փոքրի տեսակետից ամեն մեկ դրամն էլ կարևոր է, քանի որ ամեն մեկ դրամին էլ ենթադրում է, որ առավելգույն արդյունք պետք է ստանալ»:
Նմանատիպ հոդվածներ
Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին
Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին՝ Արման Մադաթյանը, 34 տարեկան հասակում: Նա...
ԱԱԾ-ն արձագանքել է ֆեյսբուքյան օգտատիրոջ գրառմանը
Ազգային անվտանգության ծառայության ֆեյսբուքյան էջը արձագանքել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառմանը:«Սույն թվականի օգոս...
Շամշյանին էլ Բաքվից շնորհակալություն կհայտնեն զինծառայողների անձնական տեղեկատվության համար․ Արծրուն Հովհաննիսյան
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամ...
«Փաշինյանն ուրախանում է Աշոտիկով, ես էլ ուզում էի ուրախանայի իմ Արթուրով». զոհված զինծառայողի մայր
Կառավարության դիմաց բողոքի ակցիա են անցկացնում բանակում՝ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները։ Մայրերը նշու...