Փորձել են առևանգել Հացաշեն համայնքի ղեկավարի որդուն
Օգոստոսի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Թալինի բաժին է դիմել Հացաշեն գյուղի բնակիչ, 42-ամյա Վաչագան Դավթյանը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում, իր տուն են եկել իր նախկին կինը՝ 35-ամյա Արմինե Ղազարյանը, նրա հայրը՝ 62-ամյա Աշոտ Ղազարյանը:
Դավթյանը ոստիկաններին հայտնել է, որ նրանք ապօրինի մուտք են գործել իր տուն, որտեղ Ա. Ղազարյանը փորձել է առևանգել իր 9-ամյա տղային: Այդ ամենին միջամտել են իր քույրը՝ 44-ամյա Ս. Դ.-ն և նրա աղջիկը՝ 20-ամյա Ն. Մ.-ն, ինչից հետո Ա. Ղազարյանը, տեսնելով, որ երեխայի առևանգումը չի ստացվում, հեռացել են տանից: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Դավթյանը Հացաշեն համայնքի ղեկավարն է: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը փնտրում է Աշոտ և Արմինե Ղազարյաններին։
Նմանատիպ հոդվածներ
Մասիվցի Անդիկին սպանել է Գրոզնիի 32-ամյա մի բնակիչ․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների...
Յուվեցի Կարոյի սպանության եւ Կարամելի Հարութի ինքնասպանության դեպքերով հարուցված քրգործերը կարճվել են
ԱԺ նախկին պատգամավոր, Յուվեցի Կարո մականունով հայտնի Կարո Կարապետյանի սպանության և Կարամելի Հարութ մականունով հայտ...
Հայկական արմատներով ռուսաստանցի երգիչ Մարտ Բաբայանից ՌԴ-ում մեծ չափի գումար են շորթել
Լենինգրադի մարզի իրավապահները ձերբակալել են 56-ամյա մի քաղաքացու՝ ավտոսերվիսի սեփականատիրոջ, ով կասկածվում է «Հայաստանի...
Ուզում էր երեխաներիս առևանգել ու Շվեյցարիա տանել. գյուղապետը մանրամասնում է
Ինչպես արդեն հայտնել ենք, օգոստոսի 20-ին Արագածոտնի մարզի Հացաշեն համայնքի ղեկավար Վաչագան Դավթյանը ոստիկանություն հաղոր...