ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստի օրակարգում 40 հարց է
Մեկնարկել է կառավարության հերթական նիստը: Օրակարգում 40 հարց է, որից 29-ը չզեկուցվող են: Հարցերի շարքում ընդգրկված է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար 3 ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին որոշման նախագիծը:
Կներկայացվի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկության նախագծի մասին հարցը, «Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» որոշման նախագիծը, «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին որոշման նախագիծը և այլ հարցեր:
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՂԻՂ․ Փաշինյանի ուղղաթիռը հասավ Ջերմուկ․ հանդիպում է ջերմուկցիների հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղաթիռը հասավ Ջերմուկ: Վարչապետի ժամանման լուրը ստացած ջերմուկցիները հրատապ կարգով հավաքվե...
Նոր Զելանդիայի խորհրդարանի խոսնակը նիստի ժամանակը կերակրել է պատգամավորներից մեկի երեխային
Նոր Զելանդիայի խորհրդարանը նիստերի դահլիճում հատուկ հյուր է ունեցել՝ մեկ ամսական փոքրիկ: CNN-ի փոխանցմամբ՝ խորհրդարանի խ...
ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանն այս պահին Ջերմուկում ելույթով է հանդես գալիս
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին Ջերմուկի հրապարակում է ելույթ է ունենում բնակիչների համար։ Վարչապետին դիմավորել են...
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ՝ վարչապետի այցից Ջերմուկ․ ուղղաթիռով ժամանում․ հանդիպում ջերմուկցիների հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութեր է հրապարակել։ Տեսանյութերից մեկում, նա ուղղաթիռից իջնում է...