Մարզպետարանի աշխատակցի դաժան սպանության կասկածյալը կալանավորվեց
Այսօր՝ օգոստոսի 21-ին, Հայաստանի քննչական կոմիտեի քննիչը միջնորդություն է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Լոռու մարզի Գարգառ գյուղի բնակիչ, 20-ամյա Արեն Մ.-ի նկատմամբ: Հայտնում է Shamshyan.com-ը։
Դատավոր Ս. Բաղդասարյանը բավարարել է միջնորդությունը և Արեն Մ.-ն դատարանից ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների ուղեկցությամբ տեղափոխվել է Վանաձոր քրեակատարողական հիմնարկ:
Ավելի վաղ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ 2019 թվականի օգոստոսի 18-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնից հաղորդում է ստացվել 46-ամյա տղամարդու ամառանոցը այրվելու եւ վերջինիս դիակը նշված ամառանոցում հայտնաբերելու մասին:
Նախնական տվյալներով՝ 2019թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 22.00-ի սահմաններում, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում 20-ամյա երիտասարդը դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել 46-ամյա տղամարդու մարմնի տարբեր մասերին եւ սպանել նրան: Այնուհետեւ հանցագործության հետքերը վերացնելու նպատակով հրկիզել է դիակը եւ ամառանոցը:
Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի եւ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով:
Նախաքննության ընթացքում իրականացվել են անհետաձգելի քննչական եւ դատավարական գործողություններ, այդ թվում՝ դիակի արտաքին զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներ:
Ձեռնարկված քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Լոռու մարզի բնակիչ է՝ ծնված 1999 թվականին: Վերջինս ձերբակալվել է:
Նմանատիպ հոդվածներ
Մասիվցի Անդիկին սպանել է Գրոզնիի 32-ամյա մի բնակիչ․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների...
Յուվեցի Կարոյի սպանության եւ Կարամելի Հարութի ինքնասպանության դեպքերով հարուցված քրգործերը կարճվել են
ԱԺ նախկին պատգամավոր, Յուվեցի Կարո մականունով հայտնի Կարո Կարապետյանի սպանության և Կարամելի Հարութ մականունով հայտ...
Ուզում էր երեխաներիս առևանգել ու Շվեյցարիա տանել. գյուղապետը մանրամասնում է
Ինչպես արդեն հայտնել ենք, օգոստոսի 20-ին Արագածոտնի մարզի Հացաշեն համայնքի ղեկավար Վաչագան Դավթյանը ոստիկանություն հաղոր...
Ծեծկռտուք՝ ատոմակայանի աշխատակիցների մասնակցությամբ
Ոստիկանության Բաղրամյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ քր օր-ի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարու...