Քաղաքացիները փորձել են փակել Բաղրամյան պողոտան. Անի Խաչատրյանը բերման է ենթարկվել
Ի նշան բողոքի` քաղաքացիները քիչ առաջ փակեցին Բաղրամյան պողոտան: Ոստիկանները հորդորում են քաղաքացիներին չխանգարել երթևեկությանը։ Արդյունքում ոստիկանությունը բերման ենթարկեց բնապահպան Անի Խաչատրյանին: Ոստիկանությանը հաջողվեց բացել երթևեկությունը, սակայն այս պահի իրավիճակն այս հատվածում շարունակում է լարված մնալ։ Քաղաքացիների և ոստիկանների միջև հրմշտոց է սկսվել:
Աննա Շահնազարյանը դժգոհ է, որ իրենց թույլ չեն տալիս Ազգային ժողովի այգում հանրային քննարկում անցկացնել Բաղրամյան 26-ում Ամուլսարի հարցով քննարկումից հետո: «Ազգային ժողովի այգին, որը հանրային վայր է, որոշեցինք քննարկում անելու համար օգտագործել, մինչդեռ ոստիկանները թույլ չեն տալիս», - ասաց նա: Բնապահպանն անօրինական համարեց այս քայլը՝ նշելով, որ ոստիկանների պարզաբանումը, թե անվտանգության նկատառումներից ելնելով են փակել այգու դարպասներն, անօրինական են.
«Որևէ օրինական հիմք չկա այստեղ: Հանրային այգին, հանրային է, հիմա այսքան մարդ կարող է այստեղ մտնել, ջուր խմել: Ուրեմն այստեղ կարելի՞ է գորգ լվանալ, բայց մարդկանց թույլ չի՞ տրվում մտնել, քննարկում անել: Հիմա տներից խալի բերենք, լցնենք լվանալու, թույլ կտան: Ռեպրեսիաների շարք է սկսվել, մարդիկ փաստացի հանրային տարածք են ուզում մտնել, բռնություն է գործադրվում», - ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր Բաղրամյան 26-ում վարչապետը քննարկում էր հրավիրել Ամուլսարի հանքի շահագործման հարցով: Քննարկման արդյունքներից դժգոհ բնապահպանները հայտարարեցին ԱԺ այգում հանրային քննարկում կազմակերպելու մասին, մինչդեռ ոստիկանները թույլ չտվեցին մուտք գորել այգի, որից հետո ակտիվիստներն ի նշան բողոքի՝ պառկեցին մայթին:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր ավտովթար Երևանում. բնակիչներն ասում էին. գոնե հիմա խոստումները կատարեն
Այսօր՝ օգոստոսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում, Նոր-Նորք վարչական շրջանի Նանսե...
Սահմանապահները ձերբակալել են Վրաստանի 8 քաղաքացու
Օգոստոսի 17-ին ռուս սահմանապահները ձերբակալել են Վրաստանի յոթ քաղաքացու։ Ձերբակալությունները կատարվել են Աձվիսի և Ախալու...
Տանտիրոջը դանակահարելուց հետո տունն այրել են․ նոր մանրամասներ
Այսօր ոստիկանները պարզել են երեկ Լոռու մարզում տեղի ունեցած զարհուրելի սպանության մանրամասները, հայտնում է Shamshyan.com...
Ողբերգական ավտովթար Արցախի Հանրապետությունում. կա 1 զոհ 2 վիրավոր
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում: Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի Շուշիի վարչական տարածքում...