Պատահարներ
ԱԺ այգու դիմաց իրականացվող ակցիայի մասնակիցներից 5-ին բերման են ենթարկել
WRed
Ի պաշտպանություն Ամուլսարի անցկացվող ակցիայի մասնակիցներից 5-ը բերման են ենթարկվել: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց ակտիվիստ Աննա Շահնազարյանը:
Նա թվարկեց բերման ենթարկվածների անունները: Նրանք են՝ Անի Խաչատրյան, Հարություն Սիմոնյան, Միքայել Մարգարյան, Անի Հակոբջանյան:
Խաչատրյանն ասաց՝ բերման է ենթարկվել նաև մի տղա, ում անունն իրեն հայտնի չէ, և ում մասին տեղյակ է, որ իրեն շատ վատ է զգում:
«Ամենամտահոգիչն այն էր, որ ոստիկաններն այդ բռնությունները հրահրեցին՝ թույլ չտալով օգտվել հանրային տարածքից»,- ասաց նա:
Ակտիվիստը տեղեկացրեց՝ քանի որ իրենց մուտքը ԱԺ այգի արգելվեց, իրենք գնում են Սարյանի այգի՝ քննարկում անցկացնելու:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանում դեռահասը կացնահարել է ընտանիքի անդամներին
WRed
Միջադեպ ոստիկանների ու ցուցարարների միջև. ԱԺ-ի դարպասները փակեցին Ամուլսարի ակտիվիստների դիմաց. Tert.am
WRed
Մի քանի կիլոմետրանոց խցանում Վրաստանից դեպի Հայաստան անցակետ
WRed
Բրազիլիայի Ամազոնի արևադարձային անտառներում խոշոր հրդեհներ են բռնկվել
WRed