Արմավիրում 23-ամյա տղան տան տանիքը վերանորոգելիս՝ հոսանքահարվել ու տեղում մահացել է
Արմավիրի մարզում, այսօր՝ օգոստոսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 06:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից ահազանգ է ստացվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, որ Մուսալեռ գյուղի տներից մեկի տանիքում երիտասարդ տղայի դի կա:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 06:30-ի սահմաններում, Մուսալեռ գյուղի Մ. Սարգսյան փողոցի 9-րդ տան բնակիչ, 23-ամյա Պետրոս Մ.-ն իրենց տան տանիքի վրա վերանորոգման աշխատանքներ կատարելիս՝ հոսանքահարվել և տեղում մահացել է:
Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր ավտովթար Երևանում. բնակիչներն ասում էին. գոնե հիմա խոստումները կատարեն
Այսօր՝ օգոստոսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում, Նոր-Նորք վարչական շրջանի Նանսե...
Սահմանապահները ձերբակալել են Վրաստանի 8 քաղաքացու
Օգոստոսի 17-ին ռուս սահմանապահները ձերբակալել են Վրաստանի յոթ քաղաքացու։ Ձերբակալությունները կատարվել են Աձվիսի և Ախալու...
Տանտիրոջը դանակահարելուց հետո տունն այրել են․ նոր մանրամասներ
Այսօր ոստիկանները պարզել են երեկ Լոռու մարզում տեղի ունեցած զարհուրելի սպանության մանրամասները, հայտնում է Shamshyan.com...
Ողբերգական ավտովթար Արցախի Հանրապետությունում. կա 1 զոհ 2 վիրավոր
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում: Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի Շուշիի վարչական տարածքում...