Ավազ տեղափոխող КамАЗ-ը Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհին կողաշրջվել է
Այսօր Արմավիրի մարզում, ժամը 14։50-ի սահմաններում 26-ամյա Աշոտ Սամսոնյանը իր վարած КамАЗ 55111 մակնիշի ավտոմեքենայով, որն ավազ էր տեղափոխում, Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյան-ը, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Վաղարշապատի բժշկական կենտրոնի բուժանձնակազմը տեղում օգնություն է ցուցեբերել վարորդին և ուղևորին, ովքեր հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց՝ ասելով, որ իրենց լավ են զգում։
Դեպքի վայրում վարորդը ճանապարհային ոստիկաններին և հետաքննիչին ասում էր, որ կանաչ գույնի Ժիգուլին վթարային իրավիճակ է ստեղծել իր համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ հոդվածներ
Ջրվեժի «Սոչի Պալաս» հյուրանոցային համալիրի մոտից դանակահարված երկու երիտասարդ տեղափոխվել են հիվանդանոց. Shamshyan.com
Այսօր՝ օգոստոսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 03։15-ի սահմաններում «Սո...
Սահմանապահները ձերբակալել են Վրաստանի 8 քաղաքացու
Օգոստոսի 17-ին ռուս սահմանապահները ձերբակալել են Վրաստանի յոթ քաղաքացու։ Ձերբակալությունները կատարվել են Աձվիսի և Ախալու...
Հրազդանում գնացքի՝ հանքանյութով բեռնված 9 վագոններ դուրս են եկել երկաթգծից և թեքվել. Shamshyan.com
Երեկ՝ օգոստոսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ըստ Shamshyan.com-ի՝ ժամը 06։55-ի սահմաններում Սևան-...
Երևանում կրակոցներ արձակած տղամարդուն բերման են ենթարկել. զենքեր են հայտնաբերվել
Երեկ՝ օգոստոսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչու...