Գիշերն իրավապահները կանխել են զինված «ռազբորկան». կան մեկ տասնյակից ավելի բերման ենթարկվածներ
Գիշերը ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, համագործակցելով ոստիկանության Էրեբունու բաժնի եւ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի հետ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, կանխել են Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի «վստրեչի» խաչմերուկի հարեւանությամբ գտնվող բենզալցակայանի մոտ տեղի ունեցող «ռազբորկան»:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով վնասազերծել եւ ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկել 1 տասնյակից ավելի անձանց, որոնց ինքնությունը այս պահին նախաքննության շահերից ելնելով չենք հրապարակում: «Ռազբորկայի» վայրում հայտնաբերվել է 2 հատ մակարով տեսակի ատրճանակ, ամեն մեկը լիցքավորված 9 մմ տրամաչափի փամփուշտներով:
Փաստի առթիվ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Դեպքի վայրում հայտնաբերվել են նաեւ մի քանի ավտոմեքենաներ, եւ այս պահին ճշտվում է նրանց վարորդների մասնակցությունը տեղի ունեցած միջադեպին:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ հոդվածներ
Ջրվեժի «Սոչի Պալաս» հյուրանոցային համալիրի մոտից դանակահարված երկու երիտասարդ տեղափոխվել են հիվանդանոց. Shamshyan.com
Այսօր՝ օգոստոսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 03։15-ի սահմաններում «Սո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՆԱՏՕ-ի կործանիչը փորձել է մոտենալ Սերգեյ Շոյգուի օդանավին
ՆԱՏՕ-ի F-18 կործանիչը փորձել է մոտենալ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի օդանավին Բալթյան ծովի չեզոք ջրերի վրայով...
19-ամյա զինծառայողը Toyota-ով բախվել է էլեկտրասյանն ու վնասվածքներով տեղափոխվել Գորիսի ԲԿ. Shamshyan.com
Երեկ՝ օգոստոսի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ ժամը 09։40-ի սահմաններ...
«Զվարթնոց»-ում մատուցողը տաք թեյը լցրել է 3-ամյա երեխայի վրա
Երեկ «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահից շտապօգնության մեքենայով Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն է տեղ...