Ձկան ապօրինի արդյունահանման գործով ձերբակալվել է «Սևան ազգային պարկ»-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետի Տարոն Խաչատրյանի կողմից կաշառք ստանալու դեպքի մի շարք հանգամանքներ, վերջինս ձերբակալվել է:
ՔԿ փոխանցմամբ՝ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը, նույն մասնաճյուղի տարածքում ապօրինի ծառեր հատելու փաստին սահմանված կարգով ընթացք չտալու համար, նախնական համաձայնության գալով նշված մասնաճյուղի տնօրենի հետ՝ 2019թ. մայիսի 12-ին Վարդենիսի բնակչից ստացել է կաշառք:
2019թ. օգոստոսի 15-ին «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է:
NEWS.am-ը հայտնում է, որ Տարոն Խաչատրյանը Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղից է։ Ծովակի բնակիչներն այսօր առավոտյան ի նշան բողոքի փակել էին Երևան-Սևան-Վարդենիս ավտոճանապարհի՝ Ծովակ գյուղի հատվածը։ Նրանք համարում են, որ Խաչատրյանին անհիմն կերպով են ձերբակալել և պահանջում են ազատ արձակել նրան։
Շուրջ 40 րոպե ճանապարհը փակելուց հետո ոստիկանների հետ բանականցություների արդյունքում գյուղացիները բացեցին ճանապարհը։
Նմանատիպ հոդվածներ
Ջրվեժի «Սոչի Պալաս» հյուրանոցային համալիրի մոտից դանակահարված երկու երիտասարդ տեղափոխվել են հիվանդանոց. Shamshyan.com
Այսօր՝ օգոստոսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 03։15-ի սահմաններում «Սո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՆԱՏՕ-ի կործանիչը փորձել է մոտենալ Սերգեյ Շոյգուի օդանավին
ՆԱՏՕ-ի F-18 կործանիչը փորձել է մոտենալ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի օդանավին Բալթյան ծովի չեզոք ջրերի վրայով...
19-ամյա զինծառայողը Toyota-ով բախվել է էլեկտրասյանն ու վնասվածքներով տեղափոխվել Գորիսի ԲԿ. Shamshyan.com
Երեկ՝ օգոստոսի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ ժամը 09։40-ի սահմաններ...
7 ինքնաթիռ եւ 9 ուղղաթիռ են մարում անտառային հրդեհը. Հունաստանի Եվբեա կղզի
Յոթ հրշեջ ինքնաթիռներ եւ ինը ուղղաթիռներ, ինչպես նաեւ շուրջ 300 հրշեջներ, զինվորականներ եւ կամավորներ են մարում սաստիկ հ...