Պատահարներ Կարևոր

7 ինքնաթիռ եւ 9 ուղղաթիռ են մարում անտառային հրդեհը. Հունաստանի Եվբեա կղզի

7 ինքնաթիռ եւ 9 ուղղաթիռ են մարում անտառային հրդեհը. Հունաստանի Եվբեա կղզի
Յոթ հրշեջ ինքնաթիռներ եւ ինը ուղղաթիռներ, ինչպես նաեւ շուրջ 300 հրշեջներ, զինվորականներ եւ կամավորներ են մարում սաստիկ հրդեհը, որն օգոստոսի 13-ից շարունակվում Է Հունաստանի Եվբեա կղզու սոճու անտառում՝…

Յոթ հրշեջ ինքնաթիռներ եւ ինը ուղղաթիռներ, ինչպես նաեւ շուրջ 300 հրշեջներ, զինվորականներ եւ կամավորներ են մարում սաստիկ հրդեհը, որն օգոստոսի 13-ից շարունակվում Է Հունաստանի Եվբեա կղզու սոճու անտառում՝ լեռների լանջերին: Օգոստոսի 14-ին այդ մասին հայտնել Է Հունաստանի Skai հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Օգոստոսի 14-ին ավելի ուշ գործողությանը կմիանան երկու հրշեջ ինքնաթիռներ, որոնք Հունաստանի խնդրանքով տրամադրել Է Իտալիան, եւս երկուսն, ինչպես սպասվում Է, կուղարկի Իսպանիան, որը նույնպես արձագանքել Է Եվրոպայի քաղաքացիական պաշտպանության մեխանիզմին դիմած Հունաստանին, որը խնդրել Է օգնել հրդեհաշիջմանն Եվբեայում: Եվբեա կղզում սոճու անտառը շարունակում Է այրվել մեծ տարածության վրա: Օգոստոսի 13-ին կրակի ճակատը ձգվում Էր 11,5 կիլոմետր, իսկ բոցի սյունը բարձրացել Էր մինչեւ 30 – 40 մետր: Իշխանությունները նախազգուշական նպատակներով տարահանել են չորս ավան (Մակրիմալլի, Կոնտոդեսպոտի, Ստավրոս եւ Պլատանիա), որոնց բնակիչներն ուղարկվել են այլ բնակավայրեր: Թեթեւ վերքեր Է ստացել կամավորներից մեկը, որը մասնակցում Էր հրդեհի մարմանը Մակրիմալլի ավանի մոտ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250