ՌԴ-ում այրվող շարժիչով А321 օդանավը վթարային վայրէջք է կատարել եգիպտացորենի դաշտում
Ռուսական «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության А321 օդանավն այսօր առավոտյան վթարային վայրէջք է կատարել Մերձմոսկովյան շրջանում՝ «Ժուկովսկի» օդանավակայանից օդ բարձրանալուց հետո, գրում է meduza.io-ն:
Օդանավում գտնվել է 234 մարդ, այդ թվում՝ 7 հոգանոց անձնակազմը: Օդանավը բախվել է երամի, ինչի հետևանքով երկու շարժիչներն անջատվել են, քանի որ դրանցում թռչուններ են հայտնվել: Շարժիչներից մեկը սկսել է այրվել:
Վթարային վայրէջքի հետևանքով տուժել է 10 մարդ, այդ թվում՝ 3 երեխա, բոլոր տուժածները հոսպիտալացվել են: Լուրջ վնասվածքներ չկան:
Մյուս ուղևորներին ավտոբուսներով կտեղափոխեն օդանավակայան:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՆԱՏՕ-ի կործանիչը փորձել է մոտենալ Սերգեյ Շոյգուի օդանավին
ՆԱՏՕ-ի F-18 կործանիչը փորձել է մոտենալ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի օդանավին Բալթյան ծովի չեզոք ջրերի վրայով...
«Զվարթնոց»-ում մատուցողը տաք թեյը լցրել է 3-ամյա երեխայի վրա
Երեկ «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահից շտապօգնության մեքենայով Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն է տեղ...
5 զոհ և 6 վիրավոր․ Կրասնոդարում խոշոր ավտովթար է տեղի ունեցել
ՌԴ Կրասնոդարի երկրամասում այսօր՝ օգոստոսի 13-ին, ժամը 17:00-ի սահմաններում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին...
Երևանում ողբերգական ավտովթարի հետևանքով ԱՄՆ քաղաքացի է մահացել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում մահացել է ԱՄՆ քաղաքացուհի, ով ն...