Լևոն Արոնյանը Սենթ Լուիսի սուպերմրցաշարի հաղթող․ գրոսմաստերի մրցանակը կազմել է 37 հազար 500 ԱՄՆ դոլար
Լևոն Արոնյանը դարձավ ԱՄՆ-ի Սենթ Լուիսում ավարտված Grand Chess Tour-ի հերթական խաղարկության հաղթող:
Այստեղ շախմատիստները միմյանց հետ մրցում էին արագ և կայծակնային շախմատի կանոններով: Երեկ տեղի ունեցան բլից մրցաշարի վերջին 9 տուրերը:
Արոնյանը առաջին պարտիայում սևերով զիջեց Սերգեյ Կարյակինին (Ռուսաստան), հաջորդում՝ սպիտակներով հաղթեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, դրանից հետո սևերով պարտության մատնեց չինացի Դին Լիժենին:
Հաջորդ 3 տուրերում Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ֆաբիանո Կարուանայի, Յու Յանյիի և Լինիեր Դոմինգեսի հետ, հետո սևերով պարտության մատնեց հունգարացի Ռիչարդ Ռապորտին, ոչ-ոքի խաղաց Մագնուս Կարլսենի հետ: Վերջին պարտիայից առաջ Արոնյանն ուներ 22 միավոր, Յու Յանյին՝ 21, Վաշյե-Լագրավն ու Դին Լիժենը 20.5-ական միավոր:
Վերջին պարտիայում Լևոնը սպիտակներով պարտվեց Վաշյե Լարգավին, իսկ Յու Յանյին ոչ-ոքի խաղաց Մամեդյարովի հետ: Լևոն Արոնյանը բլից մրցաշարում վաստակեց 9 միավոր և Կարլսենի հետ միասին բաժանեց 4-5-րդ տեղերը, իսկ երկու մրցաշարերի գումարային արդյունքով վաստակեց 22 միավոր և ճանաչվեց Սենթ Լուիսի մրցաշարի հաղթող:
Այս հաղթանակից հետո Արոնյանը վաստակեց 37 500 ԱՄՆ դոլար:
Նմանատիպ հոդվածներ
Լևոն Արոնյանը երկրորդ հաղթանակն է տարել ադրբեջանցու նկատմամբ
Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Սենթ Լուիսում ընթացող շախմատային մրցաշարում երկրորդ հաղթանակն է տարե...
Լևոն Արոնյանը արագ շախմատի մրցաշարում հաղթող ճանաչվեց
Սենթ Լուիսում շարունակվում է Grand Chess Tour-ը:Լևոն Արոնյանը առաջին տեղով ավարտեց արագ շախմատի մրցաշարը:Արագ շախմատի մր...
Միլիարդատերը մտադիր է Մխիթարյանին «Սոչի» ակումբ հրավիրել
«Սոչի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Բորիս Ռոտենբերգը խոստովանել է, որ մտածել է Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի...
Լավագույն կին դիպուկահարը Հայաստանից է․ «Խաղաղության մարտիկ» մրցույթ
ՀՀ պաշտպանության նախարարության ուսումնական կենտրոնի Տավուշի մարզի բարձրլեռնային զորավարժարանում անցկացվող «Խաղաղության մ...