«06»-ի անչափահաս վարորդը վթարային իրավիճակ է ստեղծել Toyota-ի համար. այն մի քանի պտույտ շրջվել է
Այսօր՝ օգոստոսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ըստ Shamshyan.com-ի՝ ժամը 50 սահմաններում Toyota Land Cruiser Prado մակնիշի 29 ԼՍ 929 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել երկրորդական ճանապարհահատվածում։
Վթարի հետևանքով Toyota-ի վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Վաղարշապատի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել նշված ԲԿ։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Toyota-ի վարորդի համար վթարային իրավիճակ է ստեղծել ВАЗ 2106 մակնիշի 34 MD 442 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, ով եղել է անչափահաս տղա։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՆԱՏՕ-ի կործանիչը փորձել է մոտենալ Սերգեյ Շոյգուի օդանավին
ՆԱՏՕ-ի F-18 կործանիչը փորձել է մոտենալ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի օդանավին Բալթյան ծովի չեզոք ջրերի վրայով...
«Զվարթնոց»-ում մատուցողը տաք թեյը լցրել է 3-ամյա երեխայի վրա
Երեկ «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահից շտապօգնության մեքենայով Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն է տեղ...
5 զոհ և 6 վիրավոր․ Կրասնոդարում խոշոր ավտովթար է տեղի ունեցել
ՌԴ Կրասնոդարի երկրամասում այսօր՝ օգոստոսի 13-ին, ժամը 17:00-ի սահմաններում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին...
«Եթե խնդրագիրս բավարարվի և սեպտեմբերի 3-ին ազատ արձակվեմ, բոլորի անվտանգությունը կապահովեմ». Հակոբ Հովհաննիսյան
Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սագսյանի եւ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդու՝ Արթուր Մանուկյանի (Ծառ...