Թուրքիայի Մարմարա կղզում բռնկված հրդեհի պատճառով տարհանում են զբոսաշրջիկներին
Թուրքիայում զբոսաշրջիկներին տարհանում են՝ Մարմարա կղզում բռնկված անտառային հրդեհների պատճառով: Լողափերը ծխապատ են, կրակն արդեն մոտեցել է առափնյա սրճարաններին, հյուրանոցներին և զբոսանավերին:
Մասնավորապես, տարհանվել է 80 տան բնակիչ:
Հուլիսի 12-ին թուրքական հանգստավայրերը, որոնք տեղակայված են Էգեյան ծովի ափին, ինչպես նաև Ֆեթհիեն ու Դալամանը, ծխով էին պատվել հարավարևմտյան Մուղլա արվարձանում բռնկված անտառային հրդեհների պատճառով: Այրվել էր շուրջ 350 հա տարածք: Հրդեհի օջախը Ֆեթհիե հանգստավայրից 60 կմ հեռավորության վրա էր, որտեղից տարհանվել էին ավելի քան 30 տների բնակիչներ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում էին 520 հրշեջներ, 105 ավտոցիստեռն, 18 բուլդոզեր և 15 ուղղաթիռ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՆԱՏՕ-ի կործանիչը փորձել է մոտենալ Սերգեյ Շոյգուի օդանավին
ՆԱՏՕ-ի F-18 կործանիչը փորձել է մոտենալ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի օդանավին Բալթյան ծովի չեզոք ջրերի վրայով...
Եգիպտոս մեկնած հայերը հայտնվել են փողոցում․ ընտանիքները խաբեության զոհ են դարձել
Այս պահին Շարմ Էլ Շեյխում 10 հոգանոց հայերի խումբը հայտնվել է փողոցում: Նշվում է, որ նրանք փաթեթներն ամրագրել են J...
5 զոհ և 6 վիրավոր․ Կրասնոդարում խոշոր ավտովթար է տեղի ունեցել
ՌԴ Կրասնոդարի երկրամասում այսօր՝ օգոստոսի 13-ին, ժամը 17:00-ի սահմաններում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին...
«Եթե խնդրագիրս բավարարվի և սեպտեմբերի 3-ին ազատ արձակվեմ, բոլորի անվտանգությունը կապահովեմ». Հակոբ Հովհաննիսյան
Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սագսյանի եւ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդու՝ Արթուր Մանուկյանի (Ծառ...