Տուրիզմի կոմիտեն տեղյակ է հայ զբոսաշրջիկների՝ Եգիպտոսում հայտնվելու խնդրին
ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն տեղյակ է Շարմ Էլ Շեյխում փողոցում հայտնված 10 զբոսաշրջիկի վերաբերյալ խնդրին և փորձում է դեպքի հետ կապված ճշտումներ անել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին կոմիտեից:
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում լուր է տարածվել, որ 10 զբոսաշրջիկ փողոցում է հայտնվել և նրանք, հասնելով տեղ, պարզել են, որ միայն 3 օր կարող են մնալ ամրագրած հյուրանոցում:
«Արմենպրես»-ը կապ է հաստատել այդ փաթեթները վաճառած տուրիստական գործակալություններից մեկի՝ «Ինֆո թրավել»-ի հետ:
Տուրիստական գործակալությունից արձագանքեցին, որ խնդիրն արդեն լուծված է և բոլոր զբոսաշրջիկները հյուրանոցում են: «Խնդիրը հյուրանոցի ամրագրման հետ կապված է եղել և ոչ հայկական կողմից: Շարմ Էլ Շեյխում է խնդիրը եղել, սակայն ամեն ինչ արդեն լուծված է»,- ասացին տուրիստական գործակալությունից:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՆԱՏՕ-ի կործանիչը փորձել է մոտենալ Սերգեյ Շոյգուի օդանավին
ՆԱՏՕ-ի F-18 կործանիչը փորձել է մոտենալ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի օդանավին Բալթյան ծովի չեզոք ջրերի վրայով...
Եգիպտոս մեկնած հայերը հայտնվել են փողոցում․ ընտանիքները խաբեության զոհ են դարձել
Այս պահին Շարմ Էլ Շեյխում 10 հոգանոց հայերի խումբը հայտնվել է փողոցում: Նշվում է, որ նրանք փաթեթներն ամրագրել են J...
«Զվարթնոց»-ում մատուցողը տաք թեյը լցրել է 3-ամյա երեխայի վրա
Երեկ «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահից շտապօգնության մեքենայով Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն է տեղ...
5 զոհ և 6 վիրավոր․ Կրասնոդարում խոշոր ավտովթար է տեղի ունեցել
ՌԴ Կրասնոդարի երկրամասում այսօր՝ օգոստոսի 13-ին, ժամը 17:00-ի սահմաններում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին...