Երեկ գիշեր մոտ 30 հոգու մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել Հանրապետության Հրապարակում. Sputnik
Երեկ գիշեր մոտ 30 հոգու մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել Հանրապետության Հրապարակում։ Այդ մասին իրավապահներին ահազանգել են քաղաքացիները։ Դժվար է ասել, թե ինչ ավարտ կունենար միջադեպը, եթե օպերատիվ դեպքի վայր չժամանեին ոստիկանության ծառայողներն ու մի քանի հոգու բերման չենթարկեին։ Բերման ենթարկվածների հագուստի վրա արյան հետքեր են եղել։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` միջադեպի մասնակիցներից մեկը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Ըստ որոշ լուրերի` վեճի մասնակիցները Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ են։
ՀՀ Ոստիկանությունն էլ հայտնում է, որ օգոստոսի 12-ին, ժամը 04.42-ին, հաղորդում է ստացվել, որ Հանրապետության հրապարակում վիճաբանություն է: Ահազանգով մեկնած ոստիկանության ծառայողները կանխել են զարգացումները և Հանրապետության հրապարակից, վիճաբանություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկել չորս անձի: Մեկ հոգի դիմել է հիվանդանոց՝ բուժօգնության:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքնություն: Ոստիկանության Կենտրոնական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՆԱՏՕ-ի կործանիչը փորձել է մոտենալ Սերգեյ Շոյգուի օդանավին
ՆԱՏՕ-ի F-18 կործանիչը փորձել է մոտենալ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի օդանավին Բալթյան ծովի չեզոք ջրերի վրայով...
Եգիպտոս մեկնած հայերը հայտնվել են փողոցում․ ընտանիքները խաբեության զոհ են դարձել
Այս պահին Շարմ Էլ Շեյխում 10 հոգանոց հայերի խումբը հայտնվել է փողոցում: Նշվում է, որ նրանք փաթեթներն ամրագրել են J...
5 զոհ և 6 վիրավոր․ Կրասնոդարում խոշոր ավտովթար է տեղի ունեցել
ՌԴ Կրասնոդարի երկրամասում այսօր՝ օգոստոսի 13-ին, ժամը 17:00-ի սահմաններում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին...
«Եթե խնդրագիրս բավարարվի և սեպտեմբերի 3-ին ազատ արձակվեմ, բոլորի անվտանգությունը կապահովեմ». Հակոբ Հովհաննիսյան
Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սագսյանի եւ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդու՝ Արթուր Մանուկյանի (Ծառ...