Արտակարգ դեպք. ՌԴ քաղաքացու ճամպրուկից գողացել են 8 մլն դրամին համարժեք թանկարժեք իրեր
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 12-ին, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Ա. Բագրատունյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն և հայտնել, որ այս տարվա ապրիլի 29-ին Երևան-Ռոստով թիվ 226 չվերթով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ նկատել է, որ անհայտ անձը կամ անձինք իրեն անհայտ հանգամանքներում և վայրում իր ճամպրուկից հափշտակել են շուրջ 8 մլն դրամին համարժեք ընդհանուր արժողությամբ թանկարժեք իրեր:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցել է քրեական գործ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Բագրատունյանը իր բողոքը ՀՀ գլխավոր դատախազությանը փոխանցել է էլեկտրոնային փոստով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՆԱՏՕ-ի կործանիչը փորձել է մոտենալ Սերգեյ Շոյգուի օդանավին
ՆԱՏՕ-ի F-18 կործանիչը փորձել է մոտենալ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի օդանավին Բալթյան ծովի չեզոք ջրերի վրայով...
Եգիպտոս մեկնած հայերը հայտնվել են փողոցում․ ընտանիքները խաբեության զոհ են դարձել
Այս պահին Շարմ Էլ Շեյխում 10 հոգանոց հայերի խումբը հայտնվել է փողոցում: Նշվում է, որ նրանք փաթեթներն ամրագրել են J...
«Զվարթնոց»-ում մատուցողը տաք թեյը լցրել է 3-ամյա երեխայի վրա
Երեկ «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահից շտապօգնության մեքենայով Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն է տեղ...
5 զոհ և 6 վիրավոր․ Կրասնոդարում խոշոր ավտովթար է տեղի ունեցել
ՌԴ Կրասնոդարի երկրամասում այսօր՝ օգոստոսի 13-ին, ժամը 17:00-ի սահմաններում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին...