Տավուշի մարզում Acura մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե սյանը. կան վիրավորներ
Երեկ՝ օգոստոսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:0-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 46-ամյա Արտաշես Հ.-ն իր վարած Acura մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 121.5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե սյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ, 6-ամյա Նարեկ Հ.-ն և 18-ամյա Թինա Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վիրավոր երեխաները քույր ու եղբայր են:
Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՆԱՏՕ-ի կործանիչը փորձել է մոտենալ Սերգեյ Շոյգուի օդանավին
ՆԱՏՕ-ի F-18 կործանիչը փորձել է մոտենալ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի օդանավին Բալթյան ծովի չեզոք ջրերի վրայով...
Կիեւյան կամրջից նետված 24-ամյա աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է
Օգոստոսի 7-ին Երեւանի Կիեւյան կամրջից իրեն նետած 24-ամյա աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին...
Արտակարգ դեպք. Պն մայորը հարձակվել է ոստիկանների վրա․ ՃՈ-ն ցանկացել է խմածությունը ստուգել
Այսօր՝ օգոստոսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբա...
Արզական գյուղում հայտնաբերվել է կորած քաղաքացու դին
Օգոստոսի 11-ին՝ ժամը 01:41-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչ Լ.Ս.-ն (ծնվա...