Կրակոցներ Մալաթիա-Սեբաստիայում. վիճաբանել են նույն ընտանիքի անդամները. Sputnik
Օգոստոսի 11-ի երեկոյան կրակոցներ են հնչել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Շահումյան փողոցում։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ նախ վեճ է տեղի ունեցել, որի մի կողմը ընտանիքի անդամներ են եղել՝ ամուսիներն ու նրանց որդին։ Ինչ-որ անձինք մեքենաներով եկել են բակ, տնից դուրս կանչել նրանց, ինչից հետո սկսվել է հայհոյախառն վեճը: Քիչ անց մասնակիցներից մեկն իր մոտ եղած ատրճանակով մի քանի անգամ օդ է կրակել։ Անհանգստացած հարևաններն էլ ահազանգել են ոստիկանություն։
Իրավապահները պարզել են միջադեպի բոլոր մասնակիցների, այդ թվում՝ կրակողի ինքնությունը:
Բոլորը բերման են ենթարկվել։
Դեպքի մանրամասները պարզվում են։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՆԱՏՕ-ի կործանիչը փորձել է մոտենալ Սերգեյ Շոյգուի օդանավին
ՆԱՏՕ-ի F-18 կործանիչը փորձել է մոտենալ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի օդանավին Բալթյան ծովի չեզոք ջրերի վրայով...
Կիեւյան կամրջից նետված 24-ամյա աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է
Օգոստոսի 7-ին Երեւանի Կիեւյան կամրջից իրեն նետած 24-ամյա աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին...
Ինքնաթիռի պայթած շարժիչի բեկորները վնասել են Հռոմի հարակից քաղաքներից մեկի տները
Իտալիայում Norwegian Air ավիաընկերության Boeing 787-ինքնաթիռի շարժիչը պայթել է օդում, ինչից հետո դրա բեկորնե...
Հրշեջների 8 մարտական հաշվարկ Երևանի Գևորգ Հովսեփյանի փողոցում․ այրվում է խոտածածկ տարածք
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունն օգոստոսի 11-ին, ժամը 13:43-ին ահազանգ է ստացել, որ Երևա...