«Հրապարակ». Ազգային ժողովում տհաճ միջադեպ է գրանցվել ԱԺ աշխատակազմի ղեկավարության և աշխատակիցների միջև
«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ քիչ առաջ Ազգային ժողովում տհաճ միջադեպ է գրանցվել ԱԺ աշխատակազմի ղեկավարության եւ աշխատակիցների միջեւ։ Կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ ինչպես հայտնի է, ԱԺ-ում կրճատումներ են ընթանում, հարվածի տակ են հայտնվել նաեւ այսպես կոչված «այթիշնիկները», որոնց հորդորել են ազատման դիմումներ գրել։ Այս հողի վրա թեժ խոսակցություն է ծավալվել աշխատակիցների եւ ղեկավարության միջեւ։
Հեռահաղորդակցության համակարգերի սպասարկման բաժնի ղեկավար Սասուն Պետրոսյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, մեզ ասացին, որ շտապօգնությունը նրա մոտ ինֆարկտի նշաններ է ախտորոշել։ Սակայն ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը լրատվամիջոցին փոխանցել է, որ դեռ հայտնի չէ ախտորոշումը, նա հերքեց, որ Պետրոսյանի ինքնազգացողությունը վատացել է վիճաբանության արդյունքում:
Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՆԱՏՕ-ի կործանիչը փորձել է մոտենալ Սերգեյ Շոյգուի օդանավին
ՆԱՏՕ-ի F-18 կործանիչը փորձել է մոտենալ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի օդանավին Բալթյան ծովի չեզոք ջրերի վրայով...
Կիեւյան կամրջից նետված 24-ամյա աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է
Օգոստոսի 7-ին Երեւանի Կիեւյան կամրջից իրեն նետած 24-ամյա աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին...
Ինքնաթիռի պայթած շարժիչի բեկորները վնասել են Հռոմի հարակից քաղաքներից մեկի տները
Իտալիայում Norwegian Air ավիաընկերության Boeing 787-ինքնաթիռի շարժիչը պայթել է օդում, ինչից հետո դրա բեկորնե...
Հրշեջների 8 մարտական հաշվարկ Երևանի Գևորգ Հովսեփյանի փողոցում․ այրվում է խոտածածկ տարածք
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունն օգոստոսի 11-ին, ժամը 13:43-ին ահազանգ է ստացել, որ Երևա...