Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով 95 մարդ է զոհվել
Հնդկաստանի հարավային և արևմտյան շրջաններում մուսոնային անձրևներով պայմանավորված ջրհեղեղների հետևանքով առնվազն 95 մարդ է մահացել, հարյուր հազարավորներն էլ տարհանվել են իրենց տներից:
Ինչպես հաղորդում է BBC News-ը, մահվան դեպքերից 40-ը գրանցվել են Կերալա հարավարևելյան նահանգում: Ջրհեղեղի ու սողանքների հետևանքով որոշ շրջաններ մեկուսացվել են: Խոցելի շրջանների բնակիչներին իշխանությունները խորհուրդ են տալիս ապաստան գտնել առավել բարձրադիր վայրերում:
Հնդկաստանը մուսոնային անձրևների ազդեցության տակ է գտնվում հունիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում՝ ամեն տարի ավերածությունների և մարդկային կորուստների հանգեցնելով: Կանխատեսումների համաձայն՝ անձրևները շարունակվելու են մի քանի օր:
Հարավարևմտյան Կարնատակա նահանգում և արևմտյան Մահարաշտրա նահանգում, որտեղ տեղակայված է Հնդկաստանի ֆինանսական մայրաքաղաք Մումբայը, նույնպես հորդառատ անձրևներ են տեղում՝ դառնալով տասնյակ զոհերի պատճառ:
Նմանատիպ հոդվածներ
22-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել մորն ու անչափահաս աղջկան
Երեկ՝ վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Լոռու մարզի Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Արման Ռ...
Կիեւյան կամրջից նետված 24-ամյա աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է
Օգոստոսի 7-ին Երեւանի Կիեւյան կամրջից իրեն նետած 24-ամյա աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՆԱՏՕ-ի կործանիչը փորձել է մոտենալ Սերգեյ Շոյգուի օդանավին
ՆԱՏՕ-ի F-18 կործանիչը փորձել է մոտենալ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի օդանավին Բալթյան ծովի չեզոք ջրերի վրայով...
Արտակարգ դեպք. Պն մայորը հարձակվել է ոստիկանների վրա․ ՃՈ-ն ցանկացել է խմածությունը ստուգել
Այսօր՝ օգոստոսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբա...