Աթամբաևի ձերբակալության ժամանակ բախումների հետևանքով տուժածների թիվը հասել է 136-ի
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի ձերբակալման նպատակով իրականացված հատուկ գործողությունների ընթացքում տուժածների թիվը հասել է 136-ի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով երկրի առողջապահության նախարարության հաղորդագրությունը:
«ա2019-ի օգոստոսի 7-ին, 8-ին և 9-ին բուժօգնություն է ցույց տրվել 136 տուժածի», - հայտնել են գերատեսչությունից՝ մասնավորեցնելով, որ նրանցից 109-ը բուժհաստատություն են դիմել, իսկ 27-ին բուժօգնություն է տրամադրվել Կոյ Տաշ գյուղում: Ներկա պահին բուժհաստատություններում շարունակում է բուժում ստանալ 14 տուժած: Նրանցից 13-ի վիճակը կայուն է, իսկ երկրի ՆԳՆ Չույսկի շրջանի գլխավոր վարչության ղեկավար Սամատ Կուրմանկուլովը դեռևս կոմայի մեջ է գտնվում:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի հատուկջոկատայինները գրոհ էին սկսել Աթամբաևի կեցավայրի մոտ, որը շարունակվել է մինչև հաջորդ օրվա կեսը, որից հետո երկրի նախկին նախագահը հանձնվել է իշխանություններին:
Հարցաքննությունից հետո Աթամբաևին մեղադրանք են առաջադրել քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևի՝ բանտից անօրինական ազատ արձակման շուրջ հարուցված կոռուպցիոն գործով:
Նմանատիպ հոդվածներ
22-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել մորն ու անչափահաս աղջկան
Երեկ՝ վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Լոռու մարզի Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Արման Ռ...
Կիեւյան կամրջից նետված 24-ամյա աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է
Օգոստոսի 7-ին Երեւանի Կիեւյան կամրջից իրեն նետած 24-ամյա աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՆԱՏՕ-ի կործանիչը փորձել է մոտենալ Սերգեյ Շոյգուի օդանավին
ՆԱՏՕ-ի F-18 կործանիչը փորձել է մոտենալ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի օդանավին Բալթյան ծովի չեզոք ջրերի վրայով...
Արտակարգ դեպք. Պն մայորը հարձակվել է ոստիկանների վրա․ ՃՈ-ն ցանկացել է խմածությունը ստուգել
Այսօր՝ օգոստոսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբա...