2 ժամից ավելի հրշեջները պայքարում են խոշոր հրդեհի տարածման դեմ Նորքի անտառում. աշխատանքները ղեկավարում է ԱԻ նախարար
Արդեն 2 ժամից ավելի՝ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական մի քանի ջոկատներ, վտանգելով իրենց կյանքը, պայքարում են Նորքում բռնկված խոշոր հրդեհի դեմ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջները մի քանի մարտական հաշվարկով տարբեր ուղղություններով աշխատում են Նորք Մարաշ վարչական տարածքում բռնկված հրդեհի դեմ։ Հրշեջների հետ նաև կրակի տարածման դեմ պայքարում են օպերատիվորեն ժամանած Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ բաժնի աշխատակիցները վարչական շրջանի ղեկավար Վաղինակ Մկրտչյանի գլխավորությամբ։ Տեղում են նաև ոստիկանության կենտրոնական բաժնի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները՝ քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի գլխավորությամբ։ Հրշեջներին, քաղաքապետարանի և վարչական շրջանի աշխատակիցներին հաջողվեց կանխել կրակի տարածումը, ինչի շնորհիվ հսկայական հատվածներ փրկվեցին կրակի ճիրաններ դառնալուց, այդ թվում՝ Նորքի անտառն ու հեռուստաաշտարակը։ Հրշեջների աշխատանքները տեղում ղեկավարում է Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Առնոլդ Հարությունյանը։ Հրդեհի ամենաթեժ վայրում աշխատանքները ղեկավարում է անձամբ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ճիշտ է՝ հրդեհի տարածումն այս պահին կանխվել է, սակայն նախարարի հանձնարարականով մեծ թվով հրշեջներ և քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարարությամբ մի քանի ժամ տեղում հերթապահություն են իրականացնելու։ Հրդեհաշիջման մյուս հատվածում էլ աշխատանքները ղեկավարում է Երևան քաղաքի փրկարարական վարչության պետի տեղակալ Զավեն Մելքոնյանը։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ հոդվածներ
22-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել մորն ու անչափահաս աղջկան
Երեկ՝ վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Լոռու մարզի Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Արման Ռ...
Կիեւյան կամրջից նետված 24-ամյա աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է
Օգոստոսի 7-ին Երեւանի Կիեւյան կամրջից իրեն նետած 24-ամյա աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՆԱՏՕ-ի կործանիչը փորձել է մոտենալ Սերգեյ Շոյգուի օդանավին
ՆԱՏՕ-ի F-18 կործանիչը փորձել է մոտենալ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի օդանավին Բալթյան ծովի չեզոք ջրերի վրայով...
Արտակարգ դեպք. Պն մայորը հարձակվել է ոստիկանների վրա․ ՃՈ-ն ցանկացել է խմածությունը ստուգել
Այսօր՝ օգոստոսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբա...