Բռնցքամարտիկ Սուրեն Առաքելյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն
Թբիլիսիում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 68 կգ քաշային բռնցքամարտիկ Սուրեն Առաքելյանը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը:
Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը։
Արծաթե մեդալ է նվաճել 56 կգ քաշային Արթուր Մկրտչյանը:
Վաղը ռինգ դուրս կգան ու չեմպիոնի կոչման համար կպայքարեն 65 կգ քաշային Գարիկ Անտանոսյանն ու 54 կգ քաշային Նարեկ Ներսիսյանը:
Հիշեցնենք, որ բրոնզե մեդալակիր են դարձել 46 կգ քաշային Արման Միսկարյանը, 50 կգ քաշային Գոռ Խուդոյանը, 38,5 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, 72 կգ քաշային Դավիթ Սիմոնյանն ու 80 կգ քաշային Ալբերտ Հարությունյանը: Այս մասին է գրում Armsport-ը։
Նմանատիպ հոդվածներ
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ֆրանսիացի մարզիկն ատամներով պոկել է ողջ վիճակում գտնվող աքաղաղի վիզը
Ֆրանսիացի մարզիկն ատամներով պոկել է ողջ վիճակում գտնվող աքաղաղի վիզը: Նրա ընկերները այդ ամենը նկարել են և հրապարակել համ...
Միլիարդատերը մտադիր է Մխիթարյանին «Սոչի» ակումբ հրավիրել
«Սոչի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Բորիս Ռոտենբերգը խոստովանել է, որ մտածել է Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի...
Լավագույն կին դիպուկահարը Հայաստանից է․ «Խաղաղության մարտիկ» մրցույթ
ՀՀ պաշտպանության նախարարության ուսումնական կենտրոնի Տավուշի մարզի բարձրլեռնային զորավարժարանում անցկացվող «Խաղաղության մ...
Արոնյանը հաղթեց Կարյակինին և միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը
Հայ շախմատիստ Լևոն Արոնյանը Grand Chess Tour (GCT) արագ շախմատի մրցաշարի երկրորդ փուլում հասավ հաղթանակի։ Armsport.am-ը...