Ստեփանավանում անչափահաս վարորդը ծեծել է ոստիկանին
Tert.am-ի տեղեկություններով՝ երեկ Ստեփանավանում միջադեպ է գրանցվել անչափահաս քաղաքացու պապի և ոստիկանության ծառայողի միջև: Զբոսանքի ժամանակ օպերլիազորը նկատել է, որ մեքենան վարողն անչափահաս է, նրանից համապատասխան փաստաթղթեր է պահանջել:
Անչափահասը հայտնել է, որ փաստաթղթերը տանն են, ում ոստիկանության ծառայողն ուղեկցել է տուն՝ փաստաթղթերը տեսնելու համար:
Ստեփանավանում, անչափահասի պապը, օպերլիազորին ասել է, որ ոստիկանության ծառայողին փաստաթուղթ «չունեն ցույց տալու», քաշքշել, այնուհետև ծեծի ենթարկել նրան:
Տեղեկության վերաբերյալ Tert.am-ը պարզաբանում խնդրեց ՀՀ դատախազությունից, որտեղից հայտեցին, որ միջադեպի վերաբերյալ զեկուցագիր կա. «Դրա հիման վրա Լոռու մարզի դատախազը Քննչական կոմիտեին հանձնարարել է նյութեր նախապատրաստել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն», -հայտնեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Նմանատիպ հոդվածներ
22-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել մորն ու անչափահաս աղջկան
Երեկ՝ վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Լոռու մարզի Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Արման Ռ...
Արտակարգ դեպք. Պն մայորը հարձակվել է ոստիկանների վրա․ ՃՈ-ն ցանկացել է խմածությունը ստուգել
Այսօր՝ օգոստոսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբա...
Ողբերգական դեպք Գորիս-Երևան ճանապարհին․ ավտովթարից վարորդը մահացել է
Օգոստոսի 10-ին՝ ժամը 23:00-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Երևան հատվածի 12-կմ-ին տ...
Արզական գյուղում հայտնաբերվել է կորած քաղաքացու դին
Օգոստոսի 11-ին՝ ժամը 01:41-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչ Լ.Ս.-ն (ծնվա...