Մրգաշենի նախկին ղեկավարը յուրացրել է 12․600․000 դրամ
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, Կոտայքի մարզային վարչության և Նաիրիի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ միջոցառումների արդյունքում, խոշոր չափերի յուրացման կամ վատնման առերևույթ հանցագործության դեպք է բացահայտվել:
Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ Մրգաշեն համայնքի նախկին ղեկավարը, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, Մրգաշենի համայնքապետարանում հրամանագրել է տարբեր անձանց, որոնք աշխատանքի չեն հաճախել, սակայն նրանց անվամբ դուրս են գրվել աշխատավարձեր և ընդհանուր յուրացվել է մոտ 12 միլիոն 600 հազար դրամ:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ քրեական օրենսգրքի յուրացման կամ վատնման և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկվում են միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
Ինչպե՞ս են Իսպանիայում պատժել սառնարանը ձորը նետած տղամարդուն
Իսպանիայում ոստիկանությունը ստիպել է քաղաքացուն քաղաքն աղտոտելու համար տուգանք վճարել։ Տղամարդն արդեն շարքից դուրս եկած...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ղրղզստանի նախկին նախագահի հայտարարությունը․ 1 զոհ և տասնյակ վիրավորներ․ հրդեհ (թարմացված)
«Ես այս պահին անվտանգ վայրում եմ և ձերբակալված չեմ, իսկ երեկ զենք եղել է ինձ մոտ, երբ տղաները բարձացել են 3-րդ հարկ։ Ես...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 24 տարեկան աղջիկը ցած է նետվել Կիևյան կամրջից
Քաղաքացին ցած է նետվել Կիևյան կամրջից (լրացված) «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ինքնասպանություն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 12-ամյա տղան հայտնաբերվել է Նոր Խարբերդի տներից մեկի նկուղում
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 8-ին, ժամը 07.45-ին...