Կիեւյան կամրջից ցած նետված 24–ամյա աղջկա վիճակը կայունանում է
Երեկ՝ օգոստոսի 7-ին, Երեւանի Կիեւյան կամրջից ցած նետված 24–ամյա աղջկա վիճակը կայունացել է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 8-ին, NEWS.am–ին հայտնեց «Արմենիա» ԲԿ–ի վիրաբուժական գծով տնօրեն Արսեն Գրիգորյանը։ Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների խիստը հսկողության տակ։
Հիշեցնենք, որ աղջիկը բազմաթիվ կոտրվածքներ ունի՝ գլխի, կրծքավանդակի, որովայնի հատվածներում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ օգոստոսի 7-ին, ժամը 10:43-ին «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ քաղաքացին ինքնասպանություն էր գործել՝ ցած նետվելով Երեւան քաղաքի Կիեւյան կամրջից:
Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Քաղաքացին (մոտ 24 տարեկան իգական սեռի ներկայացուցիչ) կենդանության նշաններ էր ցույց տվել:
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածին. վերջինս հոսպիտալացվել էր «Արմենիա» ՀԲԿ:
Նմանատիպ հոդվածներ
Ինչպե՞ս են Իսպանիայում պատժել սառնարանը ձորը նետած տղամարդուն
Իսպանիայում ոստիկանությունը ստիպել է քաղաքացուն քաղաքն աղտոտելու համար տուգանք վճարել։ Տղամարդն արդեն շարքից դուրս եկած...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ղրղզստանի նախկին նախագահի հայտարարությունը․ 1 զոհ և տասնյակ վիրավորներ․ հրդեհ (թարմացված)
«Ես այս պահին անվտանգ վայրում եմ և ձերբակալված չեմ, իսկ երեկ զենք եղել է ինձ մոտ, երբ տղաները բարձացել են 3-րդ հարկ։ Ես...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 24 տարեկան աղջիկը ցած է նետվել Կիևյան կամրջից
Քաղաքացին ցած է նետվել Կիևյան կամրջից (լրացված) «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ինքնասպանություն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 12-ամյա տղան հայտնաբերվել է Նոր Խարբերդի տներից մեկի նկուղում
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 8-ին, ժամը 07.45-ին...