18+ «Եթե ինչ-որ բան սխալ ենք արել, ներողություն ենք խնդրում». պատանդառված հատուկջոկատայինների տեսաուղերձը
Ղրղզստանի Կոյ Տաշ գյուղում, որտեղ գտնվում է նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կեցավայրը, վերջինիս կողմնակիցների կողմից պատանդառված հատուկջոկատայինները տեսաուղերձ են հղել: Տեսաուղերձը տրամադրել են Աթամբաևի կողմնակիցները, հրապարակել է sputnik.kg-ն:
Տեսանյութում գրեթե բոլոր հատուկջոկատայինները վիրակապերով են:
Նրանցից մեկը, ինչպես հաղորդում է աղբյուրը, ենթադրաբար հրամանատարն է, որն ասում է, որ իրենք երդում են տվել պետությանը և ժողովրդին:
«Մենք ծառայում ենք Ղրղզստանի ժողովրդին։ Այս իրավիճակում, եթե ինչ-որ բան սխալ ենք արել, ներողություն ենք խնդրում։ Ներողություն ենք խնդրում ժողովրդից»,- տեսանյութում ասում է տղամարդը:
Բացի այդ, տղամարդու ձայնը կադրից դուրս հարցնում է, թե ինչպես է նրա առողջական վիճակը, ինչին ի պատասխան վերջինս հայտնում է, որ լավ է:
Վերջում հատուկջոկատայիններին խնդրում են ասել, որ «ժողովուրդը մեզ փրկեց, պաշտպանեց մյուսներից»։ Հատուկջոկատայիններից մեկն ասել է, որ «ջիգիթներն անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել»։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, երեկ երեկոյան հատուկ ծառայությունները գործողություն են սկսել Աթամբաևի ձերբակալման համար: Գործողությունը սկսվել է Կոյ Տաշ գյուղում՝ նրա կեցավայրի տարածքում:
Նրանք նախկին նախագահի կողմնակիցների ուղղությամբ հատուկ միջոցներ են կիրառել, վերջիններս էլ պատասխան կրակ են բացել: Միջադեպի հետևանքով 52 մարդ է տուժել, մեկ հատուկջոկատային զոհվել է: Իրավապահ համակարգի պաշտոնյաներից մեկը կոմայի մեջ է:
Աթամբաևին ձերբակալել չի հաջողվել:
Ղրղզստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել «Զանգվածային անկարգություններ» և «Խուլիգանություն» հոդվածներով:
Նրան ձերբակալելու պատճառ է դարձել այն, որ նա երեք անգամ չի ներկայացել հարցաքննության՝ որպես քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին ապօրինի ազատ արձակելու գործով վկա:
Աթամբաևը Ղրղզստանի նախագահ է եղել 2011-2017 թվականներին: Նա ընտրությունների արդյունքում ինքնակամ իշխանությունը փոխանցել է Սոորոնբայ Ժեենբեկովին:
Նմանատիպ հոդվածներ
Ինչպե՞ս են Իսպանիայում պատժել սառնարանը ձորը նետած տղամարդուն
Իսպանիայում ոստիկանությունը ստիպել է քաղաքացուն քաղաքն աղտոտելու համար տուգանք վճարել։ Տղամարդն արդեն շարքից դուրս եկած...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 24 տարեկան աղջիկը ցած է նետվել Կիևյան կամրջից
Քաղաքացին ցած է նետվել Կիևյան կամրջից (լրացված) «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ինքնասպանություն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ղրղզստանի նախկին նախագահի հայտարարությունը․ 1 զոհ և տասնյակ վիրավորներ․ հրդեհ (թարմացված)
«Ես այս պահին անվտանգ վայրում եմ և ձերբակալված չեմ, իսկ երեկ զենք եղել է ինձ մոտ, երբ տղաները բարձացել են 3-րդ հարկ։ Ես...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 12-ամյա տղան հայտնաբերվել է Նոր Խարբերդի տներից մեկի նկուղում
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 8-ին, ժամը 07.45-ին...