Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շների խումբը գողացել է մեքենայի պետհամարանիշը. Էդմոն Մարուքյան

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շների խումբը գողացել է մեքենայի պետհամարանիշը. Էդմոն Մարուքյան
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է՝ ինչպես է շների խումբը գիշերը պոկում տանում մեքենայի պետհամարանիշը։…

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է՝ ինչպես է շների խումբը գիշերը պոկում տանում մեքենայի պետհամարանիշը։ Նա քաղաքապետ Հայկ Մարությանին կոչ է արել զբաղվել այդ հարցով։

«Սիրելի' Երևանի քաղաքապետարան,

Թախանձագին խնդրում եմ, որ զբաղվեք այս խնդիրներով.

Այսօր ընկերս մի տեսանյութ ուղարկեց, թե ինչպես է շների մի կազմակերպված խումբ մեքենայի վրայից պետհամարանիշը պոկում ու գողանում տանում: Այս նույն շները նաև մեր քաղաքացիների վրա են հարձակվում և երևի սնվում Երևանում այդպես էլ չհավաքվող աղբով: Եթե աղբի մասով Սանիթեքին եք մեղադրում, բա շների մասով ո՞ւմ եք մեղադրելու»,– գրել է Մարուքյանը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250