«Ժողովուրդ». ՀՔԾ-ն փորձագետներին է տրամադրել Դավիթ Գրիգորյանի, նրա քարտուղարի եւ օգնականի համակարգիչներն ու կրիչները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Հատուկ քննչական ծառայությունը ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարել) մեղադրանք է առաջադրել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ։ Նշենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
«Ժողովուրդ» օրաթերթին քրեական գործից որոշ մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես, նախաքննական մարմինը՝ ի դեմս ՀՔԾ-ի, չնայած նրան, որ դատավորի նկատմամբ խափանման միջոց չի ընտրել, սակայն մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական գործով դատահամակարգչատեխնիկական փորձաքննություն է նշանակել եւ փորձագետներին է տրամադրել դատավորին պատկանող համակարգիչը, ինչպես նաեւ նրա օգնականին եւ քարտուղարին պատկանող համակարգիչները, դատավորի աշխատասենյակից առգրավված կրիչները։
Նշենք, որ չի բացառվում, որ առաջիկայում քրեական գործով հարցաքննության հրավիրվեն դատավոր Գրիգորյանի քարտուղարն ու օգնականը։
Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն էր կատարել հուլիսի 17-ին, ես աշխատասենյակը կնքվել էր։ Այնուհետեւ պարզ դարձավ, որ խուզարկությունը տեղի է ունեցել ՀՔԾ-ում քննվող գործի շրջանակներում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Ուղղաթիռից մտադիր եմ օգտվել ցանկացած պահի, երբ դա անհրաժեշտ կլինի իմ գործունեության համար. վարչապետ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարածել է «Իրատես» լրատվամիջոցում հրապարակված հերքման տեքստը ու իր ֆեյսբուքյան էջում...
ՙՄեր ավանդական տեղում փոքրիկ սիմինդ փարթի արեցինք՚. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ֆեյսբուքի իր էջում գրառում ու լուսանկար հրապարակել. ՙՄեր ավանդական տեղում փոքրիկ սիմինդ...
«Սանիթեքի» մամուլի ասուլիսը տեղի կունենա Երևանում. հայտարարություն
«Սանիթեք» ընեկերության միակ մտահոգությունն ու նպատակը կենտրոնացումն է այն խնդիրների վրա է, թե մենք այսօր ինչու հաս...
Վաղն անձնագրային բոլոր ստորաբաժանումները մատուցելու են ծառայություններ
Անձնագրերի և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ վաղը՝ օգոստոի 3-ին, անձնագրային...