Շատ զարմանալի վիճակագրություն քաղցկեղի վերաբերյալ. բնապահպան
Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ զարմանալի վիճակագրություն քաղցկեղի վերաբերյալ.
«Հետք»-ը Կապանի բժշկական կենտրոնից հարցման միջոցով ստացել է 2014-2018թթ․ նորագոյացությունների ու սիրտանոթային հիվանդությունների պատճառով կենտրոնում գրանցված մահվան դեպքերի (բացարձակ և հարաբերական տվյալներով), ինչպես նաև այդ ընթացքում արձանագրված նորագոյացությունների նոր դեպքերի ցուցանիշները։
2018 թվականի քաղցկեղի ցուցանիշները շատ զարմանալի են, քանի որ կտրուկ տարբերվում են 2014-2017թթ․ ցուցանիշներից։ Այսպես․
Եթե 2014-2017թթ․ քաղցկեղից մահվան դեպքերի բացարձակ թիվը եղել է 98-136-ի միջակայքում, ապա 2018-ին եղել է ընդամենը 58՝ այսինքն մոտ 2 անգամ պակաս։
Եթե քաղցկեղից մահվան դեպքերի հարաբերական թիվը 2014-2017թթ․ եղել է 326-477-ի միջակայքում, ապա 2018-ին այն եղել է 210՝ այսինքն 1,5-2,5 անգամ պակաս։
Եթե քաղցկեղի նոր գրանցված դեպքերը 2014-2017թթ․ եղել են 110-150-ի միջակայքում, ապա 2018-ին այն եղել է 70՝ այսինքն 1,5-2,5 անգամ պակաս։
Իհարկե, ես շատ ուրախ կլինեմ, որ այս թվերն, իսկապես, այսպես կտրուկ նվազած լինեին 2018 թվականին, բայց բնության մեջ այդպիսի բան հնարավոր չէ։ Ակնհայտ է, որ կա վիճակագրական մեթոդաբանության սխալ և պետք է դա բացահայտել, քանի որ սխալ մեթոդներով արված հաշվարկները բերում են սխալ եզրահանգումների։
Հարգելի ՀՀ առողջապահության նախարարություն, Արսեն Թորոսյան, պետք է պարզել, թե ինչո՞ւ է այսպես ստացվել թվերի հետ»: