Պայթուցիկի առկայության մասին ահազանգ՝ Բաթումի պետական համալսարանի շենքում
Բաթումի պետական համալսարանն ահազանգ է ստացել շենքում ռումբի տեղադրման մասին: Ռումբի առկայության մասին տեղեկությունը կրթական հաստատություն է ուղարկվել էլ. փոստով: Համալսարանի ռեկտորը հաստատել է տեղեկությունը: Նրա խոսքերով՝ նամակում նշված է, որ ռումբը պայթելու է 48 ժամվա ընթացքում: Թեև նա ահազանգը համարել է կեղծ, այդուամենայնիվ, համալսարանում տարհանման աշխատանքներ են սկսվել:
Նմանատիպ ահազանգ է հնչել նաև Թբիլիսիի թիվ 13 բազմապրոֆիլ մարզական բժշկական կենտրոնում: Կլինիկան նման բովանդակությամբ նամակ է ստացել էլեկտրոնային փոստով:
Կլինիկայի տնօրենի հայտարարությամբ՝ սակրավորները ժամանել են դեպքի վայր, սակայն զանգվածային տարհանման մասին հայտարարություն չի արվել, թեև շատերը լքել են կլինիկան:
Նմանատիպ հոդվածներ
Նախապես տեղադրել է պայթուցիկ նյութ, «Ռենջ Ռովեր»-ի ու նրան ուղեկցող մեքենաների ընթացքի ժամանակ պայթեցրել այն․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Երևան-Սևան մայր...
«Ձեռքերդ կտրի, արյունդ մոմի հետ խառնի ու շաղ տուր գերեզմանաքարերին». նոր մանրամասներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում պղծել են Ապրիլյան պատերազմի հե...
Գերեզմաններ պղծողը կին է. նրան տանում են փորձաքննության
Բաբկեն Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Եռաբլուրում ապրիլյան հերոսների գերեզմանները պղծած անձը հայտնաբերվե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զինվորների համար նախատեսված միսը տեղափոխվում է բաց, կիզիչ արևի տակ. SHANTNEWS
Հարություն անունով քաղաքացին ահազանգում է ՊՆ զինծառայողների համար մսի տեղափոխման պայմանների մասին՝ SHANTNEWS-ին ուղարկել...