Վարչապետն Դպրաբակ գյուղի բնակչի հետ ուղևորվում է նրա տուն
Արձակուրդում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կալավան գյուղ: Ֆեյսբուքի ուղիղ եթերում վարչապետը նշեց, որ այսօր առավոտից նախատեսել է գալ Կալավան, հետո գնալ Դպրաբակ գյուղ` Աղավարտ Վարդանյանին հյուր:
«Ես չգիտեմ՝ հիշո՞ւմ եք, թե՞ ոչ, ասեմ, որ Աղավարտ Վարդանյանը «Մեր ժամանակների հերոսը» խորագրի հերոսներից է: Ես պատեհ առիթն ուզում էի օգտագործել, որ իրեն տեսնեի: Երբ Ռոբերտենց այգում ավարտեցինք հաղորդումը, ինքն այնտեղ կանգնած էր: Հիմա մենք կգնանք Աղավարտին հյուր»,- ասաց վարչապետը:
Նա պատմեց, որ Աղավարտ Վարդանյանի հետ ծանոթացել է 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում: «Աղավարտը և իր ընտանիքը ունեն մեծ տնտեսություն, 120 խոշոր եղջերավոր անասուններ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ուղղաթիռից մտադիր եմ օգտվել ցանկացած պահի, երբ դա անհրաժեշտ կլինի իմ գործունեության համար. վարչապետ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարածել է «Իրատես» լրատվամիջոցում հրապարակված հերքման տեքստը ու իր ֆեյսբուքյան էջում...
ՙՄեր ավանդական տեղում փոքրիկ սիմինդ փարթի արեցինք՚. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ֆեյսբուքի իր էջում գրառում ու լուսանկար հրապարակել. ՙՄեր ավանդական տեղում փոքրիկ սիմինդ...
«Սանիթեքի» մամուլի ասուլիսը տեղի կունենա Երևանում. հայտարարություն
«Սանիթեք» ընեկերության միակ մտահոգությունն ու նպատակը կենտրոնացումն է այն խնդիրների վրա է, թե մենք այսօր ինչու հաս...
Վաղն անձնագրային բոլոր ստորաբաժանումները մատուցելու են ծառայություններ
Անձնագրերի և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ վաղը՝ օգոստոի 3-ին, անձնագրային...