
Երևանում տրանսգենդերն անակնկալի է բերել իրավաբանին. ArmDaily.am

ArmDaily.am էր զանգահարել իրավաբանական խորհրդատվություն մատուցող կազմակերպություններից մեկի տնօրենը, ով խնդրեց հրապարակել իր պատմածը որպես ամառային հետաքրքիր պատմություն։ Նրա խնդրանքով չենք հրապարակում ընկերության անունը։ Դեպքը հետևյալն է։ Իրավաբանական ընկերություն է զանգում մի տղա և հարցնում, թե կազմակերպությունն արդյոք միգրացիայի հարցերով ծառայություններ մատուցում է։
Դրական պատասխան ստանալով՝ նա օր, ժամ ու խորհրդատվության արժեքն է ճշտում։ Պայմանավորված օրը կազմակերպություն է այցելում մի կին և ասում, որ նախապես գրանցել է միգրացիայի խորհրդատվության հարցով։ Նա մոտենում է իրավաբանին։ Երկար բարակ պատմում է, թե ինչքան տխուր է իր կյանքը, որքան մերժված ու չսիրված երեխա է եղել դեռ մանկուց, նշում, որ գրեթե իր բոլոր բարեկամները նրան բռնաբարել են, անգամ հուզվում և լացում։ Իրավաբանը փորձում է ընդհատել՝ նշելով, որ ինքը հոգեբան չէ և ոչնչով չի կարող մասնագիտորեն օգնել։
Կինը շարունակում է պատմել և իրավաբանին է մեկնում իր անձնագիրը, որտեղ տղամարդու անուն է նշված։ Զարմացած իրավաբանին նա շտապում է պատասխանել, որ անձնագրի տղան ինքն է և իրականում ինքը միգրացիայի հարցով է դիմում։
«Ուզում եմ ինձ այս պատմությանս հիման վրա օգնեք մեկնել երկրից ու հուշեք, թե որ եվրոպական երկիրն է հիմա ամենահեշտ միգրանտ ընդունողը։ Ես կգնամ այդ երկիր, հետո արդեն ուր սիրտս ուզի, որ վիրահատվեմ վերջնական»։ Իր ցանկությունն է բացում տղան։ Խոսելու ունակությունը կորցրած իրավաբանը միայն կարողանում է արտաբերել, որ նման հարցերով զբաղվելու փորձ դեռ չունի, ինչին ի պատասխան․ «Բա խի էիր ինձ պլշած լսում, դուրդ եկե՞լ էի»,-դժգոհ արտահայտությամբ աղջկա հագուստով տղան հեռանում է։
Իրավաբանական ընկերության տնօրենը նշեց, որ դեպքից հետո փորձել է ինքնուրույն պարզել՝ արդյոք այս կերպ անվանվող միգրացիան տարածված բնույթ ունի, թե ոչ։ Գործընկեր գրասենյակներից տեղեկացել է, որ արդեն մեկ տարի է այս եղանակով մարդիկ ցանկանում են բնակվել Եվրոպայում, սակայն առավել պահանջված է Կանադան։