ՊԵԿ-ը «Սանիթեք»-ի դեմ քրգործ է հարուցել դեռ փետրվարին
ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քննվում է «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊ ընկերության եւ «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի վերաբերյալ նախապատրաստված նյութերով առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ քրեական գործը, որը հարուցվել է դեռեւս 2019 թվականի փետրվարի 22-ին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ լրատվական ծառայությունից։
Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձինք չկան:
Քրեական գործի նախաքննության ընթացքում «Սանիթեք» ՍՊԸ Հայաստանյան մասնաճյուղի եւ «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊ ընկերության կողմից կատարված իրավախախտումներն արձանագրելու, լրացուցիչ գանձման ենթակա հարկային պարտավորությունների վերջնական չափը պարզելու, մասնագիտական ստուգման ակտերով առաջադրելու, ինչպես նաեւ ընկերության ծավալած փաստացի գործունեության համապատասխանությունն օրենքներին եւ այլ իրավական ակտերի պահանջներին պարզելու համար նշանակվել են համալիր հարկային ստուգումներ, որոնք դեռեւս ընթացքի մեջ են:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
ՙՄեր ավանդական տեղում փոքրիկ սիմինդ փարթի արեցինք՚. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ֆեյսբուքի իր էջում գրառում ու լուսանկար հրապարակել. ՙՄեր ավանդական տեղում փոքրիկ սիմինդ...
Ուղղաթիռից մտադիր եմ օգտվել ցանկացած պահի, երբ դա անհրաժեշտ կլինի իմ գործունեության համար. վարչապետ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարածել է «Իրատես» լրատվամիջոցում հրապարակված հերքման տեքստը ու իր ֆեյսբուքյան էջում...
«Սանիթեքի» մամուլի ասուլիսը տեղի կունենա Երևանում. հայտարարություն
«Սանիթեք» ընեկերության միակ մտահոգությունն ու նպատակը կենտրոնացումն է այն խնդիրների վրա է, թե մենք այսօր ինչու հաս...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Վ.Փափազյան-Հ.Էմին հատվածում
ՃՈ-ն տեղեկացնում, որ տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով հուլ...