Պեղումների արդյունքում Վանում հայտնաբերվել է ուրարտական ժամանակաշրջանի մարդկային կմախք
Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարության արտոնությամբ Վան քաղաքի հյուսիսարևմուտքում իրականացված պեղումների արդյունքում հայտնաբերվել է ուրարտական դարաշարջանի մարդկային կմախք։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Պեղումներին մասնակցել են թուրք հնէաբաններ՝ Ստամբուլի համալսարանից։ Նրանց պնդմամբ՝ կնոջ կմախքը, որը եղել է առանց գանգի, 2700 տարվա հնության է։
Աշխատանքները իրականացվել են հենց այն տարածքում, որտեղ գոյություն է ունեցել Ուրարտուի մայրաքաղաք Տուշպան։
Վանի տարածքում տարիներ շարունակ իրականացվում են նման աշխատանքներ։
2017թ. էլ Վանա լճի հատակին հայնտաբերվել է 3000-ամյա պատմություն ունեցող ամրոց: Ըստ թուրք մասնագետների՝ այդ ամրոցը նույնպես պատկանում էր ուրարտական ժամանակաշրջանին:
Հիշեցնենք, որ Վանի հայկական թագավորությունը գոյություն է ունեցել մ.թ.ա. 9–6–րդ դարերում։
Նմանատիպ հոդվածներ
ՙՄեր ավանդական տեղում փոքրիկ սիմինդ փարթի արեցինք՚. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ֆեյսբուքի իր էջում գրառում ու լուսանկար հրապարակել. ՙՄեր ավանդական տեղում փոքրիկ սիմինդ...
Ուղղաթիռից մտադիր եմ օգտվել ցանկացած պահի, երբ դա անհրաժեշտ կլինի իմ գործունեության համար. վարչապետ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարածել է «Իրատես» լրատվամիջոցում հրապարակված հերքման տեքստը ու իր ֆեյսբուքյան էջում...
«Սանիթեքի» մամուլի ասուլիսը տեղի կունենա Երևանում. հայտարարություն
«Սանիթեք» ընեկերության միակ մտահոգությունն ու նպատակը կենտրոնացումն է այն խնդիրների վրա է, թե մենք այսօր ինչու հաս...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Վ.Փափազյան-Հ.Էմին հատվածում
ՃՈ-ն տեղեկացնում, որ տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով հուլ...