Խնդրահարույց է նաև «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի նոր նախագիծը․ Աղասի Ենոքյան
Լրատվամիջոցներին սևերի ու սպիտակների բաժանելը խնդիր է առաջացնում, քանի որ լրատվամիջոցների և խոսքի ազատության կարևորագույն երաշխիքը լրատվամիջոցների միասնականությունն է։ Երբ սև ու սպիտակի են բաժանվում, լրատվամիջոցների միասնականությունը վերանում է, որևէ լրատվամիջոցի դեմ գործողության այլևս չեն արձագանքում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Մեդիա փորձագետ Աղասի Ենոքյանը:
Նա հիշեց, որ Բեյրութում կայացած համաժողովի ժամանակ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, խոսելով լրատվական դաշտի հիմնական խնդրի մասին, նշեց լրատվամիջոցների ֆինանսական թափանցիկության խնդիրը։ Ենոքյանը նկատեց, որ լրատվամիջոցներն իրենց հաշվետվությունների մեջ ներկայացնում են իրենց ֆինանսական աղբյուրները։
«Ենթադրվում է, որ ԶԼՄ-ներ ունեն այնպիսի ֆինանսավորում, որ չի ներգրավվում այդ հաշվետվությունների մեջ։ Չգիտեմ՝ ինչ է ցանկանում անել իշխանությունը, բայց վախենամ, որ կա վտանգ՝ լրատվամիջոցներին լռեցնելու՝ այլ ֆինանսավորումների հետ կապված»,- նշեց նա։
Ենոքյանը կարծում է, որ ԶԼՄ-ների համար հավելյալ սպառնալիք է անցումային արդարադատությունը, քանի որ այն առաջին հերթին վերաբերում է սեփականության վերաբաշխմանը, իսկ իշխանությունները բազմիցս են դժգոհել, որ իրենց վերահսկողության տակ բավականաչափ լրատվամիջոցներ չունեն։
Աղասի Ենոքյանը խոսեց նաև «Հեռուստատեսության ու ռադիոյի մասին» նոր օրենքի նախագծից, որտեղ նա վտանգներ է տեսնում։
«Նախագիծը մշակվել է մի քանի ՀԿ-ների կողմից՝ առանց ԶԼՄ-ներ ներգրավման։ Գիտեք, որ հեռուստաընկերությունները լիցենզավորվում են, իսկ այս նոր նախագծով լիցենզավորվում են առաջին հերթին մուլտիպլեքսորները, այսինք՝ այն կառույցներ, որոնք թվային հեռարձակում են ապահովում ԶԼՄ-ների համար։ Թվում է բարի ցանկություններ են և բավականաչափ կանոնակարգում են, սակայն հիմա ստացվում է, որ լիցենզիա է ստանում ոչ թե որակը, այլ ֆինանսը։ Այստեղ բարի ցանկությունների տակ բավականին լուրջ ծուղակ կա»,- ընդգծեց Աղասի Ենոքյանը։
Աղասի Ենոքյանի խոսքով՝ օրենքի նոր նախագծով պետք է պարտադիր 5 ալիք լինի ընդհանուր ուղղվածության, շուրջօրյա լրատվական, մանկական, մշակութային ու գիտակրթական, ժամանցային, բայց խնդիրն այն է, որ այս 5-ը պետք է հեռարձակի Հանրային հեռուստաընկերություն։
Նմանատիպ հոդվածներ
Գավառի մանկատուն մատակարարվել է շագանակագույն, տհաճ հոտով միս. նախարարություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին մատակարարվել է անորակ սնու...
Հայկական դրամը հայտնվել է ամենակայուն արժույթների ցանկում. Вести.Экономика
Վերջին մեկ շաբաթում (հուլիսի 18-25) նախկին ԽՍՀՄ երկրների արժույթների մեծամասնության փոխարժեքը նվազել է ԱՄՆ դոլարի նկատմա...
Ֆրանսիայի դեսպանը, Արսեն Թորոսյանը, Տիգրան Ավինյանը, Արարատի մարզպետը նշում են Վարդավառը
Մոտ 100 հեծանվորդներ, այդ թվում՝ Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, փոխվարչապե...
Բաղրամյան պողոտայում և ԱԺ այգում պատրաստվում են Վարդավառին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Ազգային ժողովի այգում և Բաղրամյան պողոտայում այսօր առանձնահատուկ նշվում է Վարդավառի տոնը։ Բաղրամյան պողոտայում նախա...