Մեքսիկայում ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան
Մեքսիկայում թեթև մարդատար ինքնաթիռ է ընկել, ինչի հետևանքով զոհվել է 4 մարդ: Դեպքը տեղի է ունեցել Չիուաուա նահանգի Սյուդադ-Կուաուտեմոկ քաղաքում:
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, նախնական վարկածով, թեթև մարդատար ինքնաթիռն ընկել է օդ բարձրանալուց ընդամենը րոպեներ անց: Վթարի ժամանակ ինքնաթիռում եղած բոլոր ուղևորները՝ 3 տղամարդ և 1 կին, մահացել են: Պատահարից այլ մանրամասներ չեն հաղորդվում: Տեղի ունեցածի պատճառները դեռ հայտնի չեն:
Նմանատիպ հոդվածներ
Պաշտոնյաներից մեկի ամառանոցը` Սևանի ափին
Բաղրամյան 26 թելեգրամ ալիքը գրում է. "Պաշտոնյաներից մեկի ամառանոցը` Սևանի ափին: Ինչպես վերջերս ասել է Շրջակա միջավայրի ն...
Գավառի մանկատուն մատակարարվել է շագանակագույն, տհաճ հոտով միս. նախարարություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին մատակարարվել է անորակ սնու...
Հայկական դրամը հայտնվել է ամենակայուն արժույթների ցանկում. Вести.Экономика
Վերջին մեկ շաբաթում (հուլիսի 18-25) նախկին ԽՍՀՄ երկրների արժույթների մեծամասնության փոխարժեքը նվազել է ԱՄՆ դոլարի նկատմա...
Տաքսու վարորդը զգացել էր, որ մի բան այն չի. կորած երեխան գտնվել է. Արման Հայրապետյան
Ֆեյսբուքյան օգտատեր Արման Հայրապետյանը իր էջում գրառում է կատարել, հայտնելով, որ այսօր մանկատնից փախած երեխան գտնվել է:&...