Գոնսալեսը Հայաստանի սահմանը հատել է Սարգսյան ազգանունով. Օսիպյան
Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդին Հայաստանի սահմանը հատել է «Սարգսյան» ազգանունով։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով հայտնի Ֆրանկլին Գոնսալեսի`Նարեկ Սարգսյանի գործին, ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։
«Նա, գտնվելով ՀՀ-ում, սահմանային անցակետերը հատել է որպես «Սարգսյան»։ Թե հետագայում ինչպես է Գոնսալես դարձել, չեմ կարող ասել՝ մինչև նախաքննությունը կավարտվի, կամ տվյալ երկրի իրավապահները երևի կպարզեն», - ասաց Օսիպյանը՝ պատասխանելով Նարեկ Սարգսյանի՝ Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր ձեռք բերելու մասին հարցին։
Ինչ վերաբերում է նրա արտահանձնման ու Հայաստան վերադարձնելու հարցին, ոստիկանապետը նշեց, որ այդ հարցը դուրս է ոստիկանության գործառույթներից, և դրանով զբաղվում են պետական այլ մարմիններ։
Նմանատիպ հոդվածներ
Պաշտոնյաներից մեկի ամառանոցը` Սևանի ափին
Բաղրամյան 26 թելեգրամ ալիքը գրում է. "Պաշտոնյաներից մեկի ամառանոցը` Սևանի ափին: Ինչպես վերջերս ասել է Շրջակա միջավայրի ն...
Գավառի մանկատուն մատակարարվել է շագանակագույն, տհաճ հոտով միս. նախարարություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին մատակարարվել է անորակ սնու...
Հայկական դրամը հայտնվել է ամենակայուն արժույթների ցանկում. Вести.Экономика
Վերջին մեկ շաբաթում (հուլիսի 18-25) նախկին ԽՍՀՄ երկրների արժույթների մեծամասնության փոխարժեքը նվազել է ԱՄՆ դոլարի նկատմա...
Տաքսու վարորդը զգացել էր, որ մի բան այն չի. կորած երեխան գտնվել է. Արման Հայրապետյան
Ֆեյսբուքյան օգտատեր Արման Հայրապետյանը իր էջում գրառում է կատարել, հայտնելով, որ այսօր մանկատնից փախած երեխան գտնվել է:&...