Փոխհրաձգություն` Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին. զոհ և վիրավորներ կան
Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին իրավիճակը սրվել է, երկուշաբթի երկու երկրների սահմանամերձ հատվածում կրակոցներ են հնչել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Նշվում է, որ զոհվել է 1 մարդ, վիրավորվել են 20-ը: Ինչպես հայտնել են Ղրղզստանի պետական սահմանապահ ծառայությունից` Բիշքեկում հայտարարել են, որ պատճառը տաջիկական Վորուխ գյուղում դրոշի ձողի տեղադրումն է: Ղրղզական Աքսայ գյուղի բնակիչները դեմ են արտահայտվել, բանավեճ է սկսվել, ինչից հետո կողմերից մեկը զենք է կիրառել: Դուշանբեում էլ հայտարարել են, որ կոնֆլիկտը սկսվել է տաջիկական Վորուխի տարածքում՝ «Աքսայ» գրությամբ սյան տեղադրման պատճառով:
«Բնակչության հետ հանդիպման ժամանակ, որին մասնակցել են սահմանապահ ծառայության ղեկավարն ու Բատկենի նահանգապետը, տաջիկական կողմից երկու կրակոց է հնչել Ղրղզստանի քաղաքացիների ուղղությամբ»,- ասել են գերատեսչությունում:
Նշենք, որ երկու երկրների միջև կոնֆլիկտի պատճառը չսահմանազատված տեղամասերն են, որտեղ հնարավոր չէ որոշել՝ որտեղ է անցնում երկու պետությունների սահմանագիծը:
Նմանատիպ հոդվածներ
Պայթյուն Երևանում. քաղաքացին բեկորային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 24-ին ժամը 21:43-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 18:30-ին Երեւան քաղաքի Քոչինյան փողոցի 13...
Երևանում 16-ամյա տղան վրաերթի է ենթարկվել և ընկել հանդիպակաց ընթացող էվակուատորի տակ
Հուլիսի 24-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։35-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 31-ամյա Մովսես Խաչատրյան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ճռռիկներ» Գևորգ Չաուշի հրապարակում
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երևում է, թե ինչպես են մի քանի մեքենաներ օրը ցերեկով «ճռռիկներ» անում Երևա...
Արցախում զոհված զինծառայողը միջադեպի նախորդ օրը կրակահերթ է արձակել մարտական դիրքի ավագի ուղղությամբ. մանրամասներ
2019թ. հուլիսի 23-ին` ժամը 22:55-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զի...