Լարված իրավիճակ՝ Կրթության տեսչական մարմնում. Աշխատողները միմյանց վրա զեկուցագրեր են գրում
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀ կրթության տեսչական մարմնում բավական լարված իրավիճակ է ստեղծվել։ Աշխատողները միմյանց վրա զեկուցագրեր են գրում, և դրանից հետո առաջ եկած դժգոհությունն իրականում կառույցում ստեղծում է անվերահսկելի իրավիճակ։ Կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանն ըստ էության չի կարողանում վերահսկել իր ղեկավարած կառույցում իրավիճակը։
Մեզ պատմեցին, որ կառույցում իրավիճակը «ռուլիտ» է անում Շագաֆյանի տեղակալ Ռայա Գալստյանը, որի աղջիկն ու հարսը Չեխովի դպրոցում են աշխատում։
Իրավիճակը վերահսկելու որոշակի փորձեր իրականացնում է Կրթության տեսչական մարմնի հանրակրթության վարչության պետ Սասուն Համբարձումյանը։ Վերջինս էլ, սակայն, աշխատողներին մշտապես սպառնում է ՀՀԿ-ի հնարավոր ռևանշով»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Պոպուլիստական ա՞. բայց հավես ա. Վիկտոր Մնացականյանը կենտրոնում աղբ է հավաքում
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն այս րոպեներին աղբ է հավաքում Երևանի կենտրոնում՝ Սայաթ-Նովա-Աբովյան խ...
Դաժան սպանդ Էջմիածնում․ այս անգամ կրակել են կերակրող շանը
Ֆեյսբուքում օրերս լուսանկարներ էին հրապարակվել, որոնցում պատկերված էին սատկած շներ։ Կենդանիներին Էջմիածնում սատկացրել էի...
էմոյականները սատանայապաշտական ծեսեր են իրականացրել Նուբարաշենի գերեզմանատանը
Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝...
Իջևան-Դիլիջան ճանապարհին. անտառահատումների դեմ պայքարու՞մ ենք
Անտառահատումների դեմ պայքարը շարունակվում է: Ֆեյսբուքի օգտատերերից Վահագն Վարդանյանը գրառում է արել. «Ի...