ԱԺ-ում բուռն շինարարություն է. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Գործուղումների վրա փող չխնայող, բայց «բոլոր պատգամավորներին միանման սենյակներ» խոստումը չկատարած ԱԺ-ում բուռն շինարարություն է՝ փոխում են ջեռուցման համակարգը։ «31 սենյակում փոխվել է, զուգահեռ` այդ սենյակները վերանորոգվում են, հայտարարվել է լուսամուտների փոփոխման մրցույթ։
Հազիվ էլ մինչև նոր նստաշրջան այդքանը հասցնենք, սակայն շատ ակտիվ միջոցառումներ են տեղի ունենում ԱԺ այգում․ օրերս, «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում, ցուցադրվեց «Թեյախմություն Մուսոլինիի հետ» ֆիլմը», - ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը: Հատո՞ւկ էիք ընտրել այդ ֆիլմը։ «Ոչ, այդպես էր ստացվել։ Հուլիսի 20-ին էլ շախմատի մրցույթ ենք կազմակերպելու՝ պատգամավորները խաղալու են երեխաների հետ»:
Կարծես դա էլ է նշանային․ այս ԱԺ-ի մասին ասում են` «մանկապարտեզ»: «Չէ, այդ օրը Շախմատի միջազգային օրն է»: Սերժ Սարգսյանի՞ն եք քողարկված փիառում։ «Ոչ, չկա նման բան, գալու են նաև հայտնի շախմատիստներ՝ մրցանակներ տան հաղթողներին»»:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Պոպուլիստական ա՞. բայց հավես ա. Վիկտոր Մնացականյանը կենտրոնում աղբ է հավաքում
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն այս րոպեներին աղբ է հավաքում Երևանի կենտրոնում՝ Սայաթ-Նովա-Աբովյան խ...
Դաժան սպանդ Էջմիածնում․ այս անգամ կրակել են կերակրող շանը
Ֆեյսբուքում օրերս լուսանկարներ էին հրապարակվել, որոնցում պատկերված էին սատկած շներ։ Կենդանիներին Էջմիածնում սատկացրել էի...
էմոյականները սատանայապաշտական ծեսեր են իրականացրել Նուբարաշենի գերեզմանատանը
Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝...
Իջևան-Դիլիջան ճանապարհին. անտառահատումների դեմ պայքարու՞մ ենք
Անտառահատումների դեմ պայքարը շարունակվում է: Ֆեյսբուքի օգտատերերից Վահագն Վարդանյանը գրառում է արել. «Ի...