Թույլ չենք տա, որ որևէ մեկը հեղափոխություն անի կամ ճանապարհ փակի հանուն անարդարության. Տավուշի մարզպետ
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը մարզպետարանում հանդիպել է ցուցարարների հետ և նշել, որ նրանց պահանջն անօրինական է:
«Նրանք, որոնց խնդիրն անօրինականությամբ զբաղվելն է, անօրինական ծառահատում, վաճառք կազմակերպելն է, Հայաստանում անօրինականությունը խթանելն է, կոռուպցիան զարգացնելն է, դուրս եկեք, դուք հիմա 20 հոգով այստեղ կանգնած եք, գիտեմ ինչու եք կանգնած, շրջեք Իջևանի փողոցներում և մարդկանց հարցրեք իրենց կարծիքն այս ամենի մասին: Նրանք կասեն՝ պատժեք այդ մարդկանց, որովհետև իրավունք չունեն մեզ պատկանող անտառը վերացնել»,- ասաց Չոբանյանը:
Ինչ վերաբերում է ձերբակալվածներին, Չոբանյանի խոսքերով՝ այդ հարցը գտնվում է իրավապահ համակարգի տիրույթում:
Նա ներկաներին հորդորեց տուն գնալ ու չշարունակել ցույցերը:
Տեսանյութը՝ Shantnews.am-ի։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվա-Երևան չվերթի օդանավը դադարեցրել է թռիչքը. ուղեւորներին տարհանել են
Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում Մոսկվա-Երեւան չվերթի օանավը ընդհատել է թռիչքը օդաչուների խցիկում ծխի մասին ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իջևանցիները փակել են Վանեցյանի և Օսիպյանի ճանապարհը
Տավուշի մարզպետարանում խորհրդակցությունից հետո իջևանցիները ի նշան բողոքի փակել էին Իջևանից Երևան տանող ճանապարհը՝ փորձել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր «օրենքով գող» Անդիկի հուղարկավորությունից. News.am
News.am-ը տեսանյութ է հրապարակել «օրենքով գող» Անդիկի հուղարկավորությունից: Հիշեցնենք, որ հուլիսի 2-ի գիշերը՝...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ վիճակում են տուժած ոստիկանները
ԱԺ ԼՀԿ խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը տեսանյութ է հրապարակել։ Նա նշում է, որ Իջևանի քաղաքային հիվանդանոցում 12 վիր...