Տաքսիստը զբոսաշրջիկներից խոշոր գումար է պահանջել, վերցրել նրանցից մեկի բջջայինը
Հուլիսի 16-ին` ժամը 21:40-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի ծառայողներին է մոտեցել օտարերկրացի երկու երիտասարդ: Հայտնել են, որ քիչ առաջ անծանոթ տաքսու վարորդն իրենցից բջջային հեռախոս ու փող է վերցրել:
Ոստիկաններն օտարերկրացիներին ուղեկցել են ոստիկանական բաժանմունք և պարզվել, որ տաքսու վարորդն օտարերկրացիներից շատ գումար է պահանջել, նրանք հրաժարվել են վճարել: Փոխարենը վարորդը վերցրել է ուղևորուհու բջջայինն ու 10000 դրամ:
Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվել: Տեղեկություններ են ստացվել, որ տաքսու վարորդը Վաղարշապատ քաղաքից 25-ամյա երիտասարդ է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվա-Երևան չվերթի օդանավը դադարեցրել է թռիչքը. ուղեւորներին տարհանել են
Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում Մոսկվա-Երեւան չվերթի օանավը ընդհատել է թռիչքը օդաչուների խցիկում ծխի մասին ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իջևանցիները փակել են Վանեցյանի և Օսիպյանի ճանապարհը
Տավուշի մարզպետարանում խորհրդակցությունից հետո իջևանցիները ի նշան բողոքի փակել էին Իջևանից Երևան տանող ճանապարհը՝ փորձել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ վիճակում են տուժած ոստիկանները
ԱԺ ԼՀԿ խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը տեսանյութ է հրապարակել։ Նա նշում է, որ Իջևանի քաղաքային հիվանդանոցում 12 վիր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր «օրենքով գող» Անդիկի հուղարկավորությունից. News.am
News.am-ը տեսանյութ է հրապարակել «օրենքով գող» Անդիկի հուղարկավորությունից: Հիշեցնենք, որ հուլիսի 2-ի գիշերը՝...